▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքուն պաշտոնական բողոք է հղել Էրմիտաժին՝ պահանջելով արգելել Արևելյան Հայաստանի մասին զեկույցը

Ադրբեջանի պատմության ազգային թանգարանը պաշտոնական բողոք է հղելԷրմիտաժին՝ պահանջով արգելել Արևելյան Հայաստանի մասին զեկույցը: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

Ադրբեջանական կողմին վրդովվեցրել է Հակոբյանի և Պետրովի զեկույցներում Երևանը, Նախիջևանն ու Ղարաբաղը որպես Արևելյան Հայաստանի մասն կազմող տարածքների հիշատակման փաստը:

«Մենք մեծ վրդովմունքով ընդունեցինք այդ զեկույցը, որը կներկայացվի միջազգային գիտական ֆորումի ժամանակ: Այն դեպքում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լարված են մնում, ինչպես նաև երբ միջազգային հանրության, այդ թվում Ռուսաստանի ջանքերն ուղղված են ԼՂ հակամարտության կարգավորմանը, առճակատման սրումը շփոթություն է առաջացնում: Հեղինակները սադրանքով են զբաղվել»,-ասվում է պաշտոնական բողոքի տեքստում: 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին