▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատժվելու եք մինչև վերջին մարդը. Ստյոպա Սաֆարյանը դիմել է ոստիկանապետին և ԱԱԾ պետին

Աժ նախկին պատգամավոր, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանապետին եւ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին: «ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության Կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնին, ինչպես նաև` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին էլփոստով ու պաշտոնական հասցեներով հաղորդում է ուղարկվել (14 էջ) հանցագործության մասին: Հանցագործության կատարողները անուն առ անուն նշվել են: Սքրինշոթերով ուղարկվել են անցած գարնանից իմ դեմ պատվիրված բոլոր նյութերը, օգտահաշիվների հասցեները և անունները, նույնիսկ ժամանակավոր բացված ու փակված կեղծ օգտահաշիվների հասցեներն ու գրառումները և տարածած նյութերը, անգամ նրանցը, ովքեր դրանք հաճույքով տարածել են` գիտակցելով, որ հանցագործություն են կատարում: Խմբի մեջ են Ալյանս կուսակցության ղեկավարության գրեթե բոլոր անդամները և առավել ակտիվ համակիրները: Որոշ կանայք ու աղջիկներ եթե կանչվեն պարբերաբար հարցաքննությունների, վերջում էլ` դատվածություն ունենան, թող չզարմանան: Կարող են ոչինչ չջնջել: Դա այլևս չի փրկելու: Կրկնում եմ, գարնանից բոլոր գրառումները պահպանվում են եւ դրանք այլևս արխիվացված են ու հանձնված իրավապահ մարմիններին: Պատժվելու եք մինչև վերջին մարդը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ կոչ էր անում ապաակտիվացնել իր անունով բացված կեղծ էջերը: Գրառման մեջ նշված էր. «Ալյանսի թափթփուկ և սիֆիլիս ֆեյքերը Styopa Safarov անունով կեղծ էջ են բացել եւ ձեզ հայտնի ոճով ոչ միայն բաներ են վերագրում ինձ /հողեր հանձնելու կոչեր ու չգիտեմ ինչ/, այլ նաև իրենց դաստիարակությանն ու ոճին հարիր նկարներ կոլաժում: Ես ՖԲ-ին արդեն տեղեկացրել եմ այդ կեղծ էջերի մասին: Ակնկալում եմ նաև ձեր օգնությունը արագ վերացնել տալ այդ էջը: Ռիփորթեք: Ռիփորթեք նաև այս մի կեղծ պրոֆիլը, որը հավանաբար թաքնված հոմոֆոբ գեյ է:Սրանք հասարակության սիֆիլիս են»:

Կարդացեք նաև`«Ալյանս»-ի պատասխանը` Ստյոպա Սաֆարյանի հայտարարությանը 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին