▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիսկային Քրիստոսի հետ համեմատող լրագրողին շնորհվել է «ՀՀ Վաստակավոր լրագրող»-ի կոչում

Օրերս Հայաստանը մեծ շուքով նշեց իր անկախության 25-ամյակը: Բազմաթիվ միջոցառումների շարքում հասարակական ուշադրության կենտրոնում էին հատկապես պարգևատրման արարողությունները: Շատերի համար էլ սկզբունքայորեն հետաքրքիր էր՝ արդյոք նման նշանակալի տարեթվի առիթով ՀՀ նախագահը կշնորհի ՀՀ Ազգային հերոսի կոչում: Հիշեցնեմ, որ այդ կոչումը ՀՀ ներկայիս նախագահը շնորհել է ընդամենը մեկ անգամ. 2008 թ. դեկտեմբերի 5-ին Նիկոլայ Ռիժկովը արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի բարձրագույն կոչման: ՈՒ չնայած նոր Ազգային հերոսի (կամ հերոսների) կոչման համար արժանիներ շատ կային և հասարակությանն էլ դա անհրաժեշտ էր ոգևորվելու և Անկախության գինը վերարժևորելու համար՝ դա տեղի չունեցավ, և ՀՀ Ազգայի հերոսների ցանկը մնաց անփոփոխ:

Իսկ ահա այլ պետական պարգևների ու պատվավոր կոչումների առումով այս անգամ պարգևատրումները մի քանի անգամ գերազանցեցին նախորդ տարիների ցուցանիշներին: Պարգևատրվեցին շատերը՝ արժանի, թե անարժան, ինչը դժգոհությունների ու հուսալքության մեծ ալիք բարձրացրեց մասնավորապես մտավորականության շրջանում: Համացանցային բուռն քննարկման թեմա դարձավ հատկապես Սեպտեմբերի 21-ին , Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առիթով «Սյունյաց երկիր» թերթի և համանուն կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին ՀՀ նախագահի անունից Վաստակավոր լրագրողի կոչում շնոհրելու փաստը :

Հիշեցնեմ, որ Սամվել Ալեքսանյանն այն նույն լրագրողն է, ով օգոստոսի 1-ին, շնորհավորելով Սյունիքի մարզպետ ՍուրիկԽաչատրյանի ծննդյան տարեդարձը՝ նրան համեմատել էր Հիսուս Քրիստոսի  հետ: Գրոտեսքային ու պերճախոսության հրավառության այս շնորհավորանքի տեսքտը օգտատերերից շատերը, հատկապես լրագրողները քննադատեցին, իսկ խմբագրին էլ կոչ արեցին արժանապատվություն ցուցաբերել ու զերծ մնալ այդաստիճան «անինքնասեր» բառապաշարից: Եվ ահա ընդամենը օրեր անց այդ նույն լրագրողը Վաստակավորի կոչում է ստանում՝ հաստատելով, որ մեր երկրում գնահատվող լրագրողները միայն նրանք են, ովքեր զուրկ են ինքնագնահատականից, պատվախնդրությունից և մեր լավագույն լրագրողներից մեկի դիպուկ բնորոշմամբ՝ «անձնական օգտագործման գուսան են, վաստակավոր դանոսչիկ ու կաշառակերության չեմպիոն»:

Լիլիթ Վանեցյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին