Արդեն տեղեկացրել ենք, որ , որ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հայր է դարձել։ Նա իր տղային տվել է հոր անունը՝ Գրիգոր։
Blognews.am-ի հետ հարցազրույցում բռնցքամարտիկը հայտնեց, որ որդին լույս աշխարհ է եկել 3.6 կգ քաշով, 51 սմ հասակով: Արթուրը, ով շատ էր ցանկանում արու զավակ ունենալ, ասաց. «Երկար եմ սպասել այս պահին: Բառեր չեմ գտնում արտահայտելու ուրախությունս ու երջանկությունս»:
Նորաթուխ հայրիկն արդեն հրապարակել է որդու առաջին լուսանկարը։ Խոսելով իր տպավորությունների մասին՝ Արթուրն ասաց, որ որդին իրեն է նման` մուգ աչք-ունքով, մազերի գույնով:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում