▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է Ռուբեն Ջաղինյանը կմկմալով ստում Սերժ Սարգսյանին

ՀՀՌԽ նախագահ Ռուբեն Ջաղինյանն, ով, ըստ հավաստի տվյալների, երեկ բավականին անտրամադիր է եղել, Հ1 այցելած Սերժ Սարգսյանի առաջ փորձել է արդարանալ  Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչ» նոր հաղորդման շուրջ բարձրացված հասարական բողոքի ու քննադատության առիթով՝ ասելով, թե «Էս վերջի ծրագիրը, ի դեպ, որ ցուց տվեցին՝ «Ամենակարող»-ը, էս վերջերս  հասարակության մեջ մեծ աղմուկ էր բարձրացել, որովհետև դե իրա մտածված ոնց  ա, որ ամեն օր, շաբաթ մեկ իրանք տարբեր երաժշտություններ պետք ա երգեն, ստացվել էր, որ հենց ընգել էր էդ երաժշտության վրա, որ 6/8 այսպես կոչեցյալ տենց հասարակական  ոնց  ա կարելի էդ ձևի  երաժշտություն եք տալիս, բայց եթե դուք անգամ տեսաք՝ արդեն ժողովրդական, հետո կլասիկա են երգելու, հետո ջազ..փորձում ենք իհարկե զարկերակին լինենք, որ արձագանքեք  »

Սերժ Սարգսյանը, բարեբախտաբար հակադարձում է Ջաղինյանին ու ասում՝«կարելի է մինչև հաղորդում տվյալ ոլորտի մասնագետների հետ խորհրդակցել, փորձել հասկանալ իրենց ցանկությունները, փորձել տեսնել, թե լսարանին ինչ է  հետաքրրում, իրենց հետ խորհրդակցելը, կարծում եմ, օգտակար կլինի, ուղղակի, փոխադարձ կապ պետք է ինի, հանրությունը պետք է ազդի հեռուստատեսության բուն  նյութի վրա, առաջ հակառակն էր՝ միշտ լրատվամիջոցներն էին փորձում ազդել հասարակության վրա, հիմա նաև հակառակ պրոցեսն է գնում, այդ պրոցեսից չպետք է հետ ընկնել»:

Սրանից հետո «ամենակարող» Ջաղինյանը շարունակում է  «կրուտիտն» ու  իր անկարող հայերենով ասում. «այո, ճիշտ ասած.. էս ժամանակահատվածում, շաբաթ- կիրակի մեզ մոտ կլասիկայի ժամեր կան, լավ համերգներ են ջազային ցուց տալիս, հետևում ենք եթերին, փորձ կա, հանդիպումներ կա, երևի ավելի հաճախ ա պետք շփվել,որ ավելի ճիշտ քթնել այդ զարկերակը երևի...»:

Հիմա հասկանում եք, թե որտեղ է ստում Ջաղինյանը Սերժ Սարգսյանին, ով տեղյակ է , թե ինչից է բողոքում հասարակությունն ու կոնկրետ նշում է, որ հանրությունը պետք է ազդի հեռուստատեսության վրա/մանավանդ այն հեռուսատեսության վրա, որ քաղաքացիների հարկերից է սնվում/, իսկ Ռուբեն Ջաղինյանը փորձում է ապացուցել, թե մարդկանց մոտ դժգոհություն էր առաջացել, որովհետև, իր իսկ խոսքով, հենց «ընգել էր էդ երաժշտության՝ 6/8-ի վրա»:  

Փաստորեն, Ռուբեն Ջաղինյանը ստում է Սերժ Սարգսյանին՝ ճիշտ այնպես,ինչպես ստել է ՀՀՌԽ-ի նախագահի պաշտոնում իր դիմումը ներկայացնելիս, քանի որ այդ պաշտոնի համար կարևոր պայմաններից մեկը հայերենի իմացությունն է: Ջաղինյանը, ինչպես տեսնում եք, հայերեն չգիտի, չնայած ռուսերեն էլ չգիտի և դա ապացուցել է Ռուսաստանի Առաջին ալիքով իր ձախողած հաղորդման շնորհիվ: 

Ռուսերենը՝ ոչինչ, իսկ հայերեն չիմանալ, դա արդեն օրենքի խախտում է, իսկ երկրի նախագահի հետ  «ա»-երով, «ընգել»-ով, «քթնել»-ով,«վերջի»-ով  խոսելը թե ինչ է՝ թողնում եմ ձեր մեկնաբանությանը:

Հա, ի դեպ, Սերժ Սարգսյանին ստելու մասին: 

Իսկ ստե՞լ չէ արդյոք, որ օրենքն արգելում է Հ1-ին ունենալ կոմերցիոն գոցազդներ, սակայն, հակառակ դրա, Հանրայինը մանր ժուլիկություններ է անում ու խախտում օրենքը:

Իսկ ստե՞լ չէ արդյոք, երբ  Ռուբեն Ջաղինյանը Հ1-ի համար ցուցադրվող շատ ծրագրեր, ֆիլմեր, պատվիրում է իր հարազատ «Շարմ» հոլդինգին ու արբանյակ մի քանի ընկերությունների՝ վերցնելով համապատասխան ֆինանսական միջոցներ պետությունից ու դրանք սեփական հաշվին փոխանցելով...

Իսկ ստե՞լ չէ արդյոք, երբ երկրի նախագահին հրավիրում են Հանրային Ռադիո և , իբրև տիտանական գործ ներկայացնում են կոսմետիկ ու «կրեածիվ» մի երկու բան, սակայն թաքցնում են, թե ինչ  պայմաններում են աշխատում Ռադիոյի իսկական նվիրյալները, որոնք այդտեղ էին Ջաղինյանից առաջ ու, հուսով ենք, լինելու են նաև նրանից հետո: 

Իսկ  շինհրապարակ վերածված Հ1-ի հարցում որքա՞ն է անկեղծ Ջաղինյանը՝ ինչի՞ դիմաց վարկով է կարողանալու ավարտին հասցնել  մեծ գումարներ պահանջող շինարարությունը և կարողանալու՞ է բացատրել, թե ինչու՞ էր պետք այդ ծավալի շինարարությունը Հանրայինի տարածքում, դրանից որա՞կն էր փոխվելու այդ հեռուստաընկերության, թե՞ հեռուստադիտողների քանակը: 

Մի խոսքով՝  տխուր է պատկերը, որքան էլ Ջաղինյանը Հանրային Ռադիոյի ու հեռուստաընկերության տարածքում ճեմելով ասի իր սիրած արտահայտությունը՝ БУБУЛИКИ ЗАКОНЧИЛИСЬ, ОСТАЛИСЬ ПУПУЛИКИ !!!

Հա, ի դեպ, մի մոռացեք դիտել տեսանյութը, որը հատուկ սղագրել եմ՝ ցույց տալու համար, թե ինչպես է Ռուբեն Ջաղինյանը խոսում ՀՀ նախագահի հետ: 

Հեղինակ՝ 

Ա.Գրիգորյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին