▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դռան զանգը տվեցի, կինս բացեց ...». ֆեյսբուքցիների հումորային մեկնաբանությունները` Ամիրյանի հարցազրույցին

 

Այսօր առավոտյան կայքերից մեկը Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի հետ հարցազրույցից մի փոքրիկ հատված հրապարակեց.

Պատասխանելով հարցին՝ թե որն է եղել իր առաջին քայլը, երբ իմացել է, որ նշանակվել է  նախարար՝ Արմեն Ամիրյանն ասաց. «Գնեցի մի փունջ վարդեր և եկա տուն: Զանգը տվեցի՝ կինս բացեց, գրկախառնվեցի և ականջին շշնջացի՝ սիրելիս, ես իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին: Երբ որ զգացի թրթիռն իմ գրկում, ասացի՝ հանգստացիր, ես այդ ժամանակը նվիրելու եմ հայրենի մշակույթին և այն ծառայությանը, որին կոչված եմ»:

Картинки по запросу արմեն ամիրյանի կինը

Ահա, թե ինչպես արձագանքեցին այս հարցազրույցին ֆեյսբուքցիները`

Նարեկ Ադամյան

էսօրվա պես հիշում եմ, 18 տարեկան էի,դռան զանգը տվեցի,կինս դուռը բացեց,ասի կնիկ ականջդ բեր բան շշնջամ,ասեց,չէ էնա սենց ասա,ասեցի՝կնիկ սրանից հետո ես իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին...գնում եմ ծառայեմ հայրենիքիս,ոտ ու ձեռս տամ կոտրեմ,ինչի համար և կոչված եմ։ հետո հիշեցի որ ես կին չունեմ ու խելոք սթրվեցի տեղս:

Էդգար Խաչատրյան

Ծաղիկ առա, իմ համար ուրախ զվարթ գնացի տուն թրթիռ գրկելու, դռան զանգը տվեցի ու այ ըտեղ հիշեցի, որ տանը մարդ չկա և ես առհասարակ ամուսնացած չեմ, բայց սա դեռ ամենը չէ, պատկերացրեք հիասթափությունս, երբ հասկացա, որ ինձ նախարար էլ չեն նշանակել: Բանալիս հանեցի գրպանիցս դուռը բացեցի ու գնացի սառնարանի թրթիռը բացելու:

Ասածս ի՞նչ ա ծաղկի բուկետ կա, թրթիռ չկա, որոնվում է թրթիռը:

Արամ Գրիգորյան

Մինչ բացատրում էի որ խոսքը հայրենիքիս մասին է թավան եկավ գլխիս, արթնացա և տեսա որ կինս տանը չէ, հիմա փնտրում եմ իմ երկրորդ կեսին:

Վահրամ Պետրոսյան

Լավ, որ էդքան անկեղծացանք մի բան էլ ես պատմեմ.
Իմ կյանքի առաջին ու միակ մեքենան ձեռքբերելուց հետո , գնեցի մի փունջ վարդեր և եկա տուն: Դուռը զանգեցի՝ մայրս բացեց, գրկախառնվեցի եւ ականջին շշնջացի՝ սիրելի մայրիկ, ես իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին: Երբ որ զգացի թրթիռն իմ գրկում, ասացի՝ հանգստացիր, ես այդ ժամանակը նվիրելու եմ իմ աշխատանքին և այն ծառայությանը, որին կոչված եմ, որտև էս անտեր ավտոն վարկով ա, պիտի արագ փակեմ, որ 4 տարի էշ-էշ տոկոս չտամ:

Տիգրան Քոչարյան

Դռան զանգը տվեցի, կինս բացեց, ասեցի, այսօր էլ ինձ ուրիշին չեմ նվիրի։ 
Կինս արհամարհանքով չափեց ինձ , ու ձայնալարերի թրթիռով, շշնջաց .Այ նեուդաչնիկ, էլի քեզ նախարարի պաշտոն չտվի՞ն։

Վահագն Թևոսյան

Դռան զանգը տալը դեռ չի նշանակում տալ զանգի դռանը. Գալուստ Սահական

Արման Գասպարյան

«Գնեցի մի փունջ վարդեր և եկա տուն: Զանգը տվեցի՝ կինս բացեց, գրկախառնվեցի և ականջին շշնջացի՝ սիրելիս, ես իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին: Էլ բան չեմ հիշում, բժիշկ»:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին