▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաթևիկ Ադումյանի մենեջերը` դերասանուհու ամուսնալուծության և նրա ամուսնու` նախկին ընտանիք վերադառնալու մասին

«Նման բան չկա, Տաթևիկի անձնական կյանքը կայուն է այնպես, ինչպես որ միշտ եղել է»,-Asekose.am-ին ասաց Տաթևիկ Ադումյանի մենեջեր Աղավնի Մանուկյանը՝ անդրադառնալով այն ասեկոսեներին, որ Տաթևիկը տևական ժամանակ է, ինչ ամուսնալուծվել է:

Աղավնիի խոսքով` հարսանեկան զգեստով լուսանկարները, որոնք հայտնվել են համացանցում, նկարահանման հրապարակից են և ոչ մի կապ չունեն Տաթևիկի անձնական կյանքի հետ:

Այն հարցին, թե Տաթևիկի ամուսնու՝ նախկինում մեկ այլ կնոջ հետ ամուսնացած լինելու և երեխաներ ունենալու լուրը ևս ապատեղեկատվութուն է, Աղավնին չցանկացավ պատասխանել.

«Ես չեմ ցանկանում այլևս ոչ մի հարցի պատասխանել, արդեն ասացի, որ Տաթևիկի կյանքում ամեն բան հիանալի է»:

Ա.Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին