ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` կդադարեցվի ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանի լիազորությունները:
Վարչապետի որոշմամբ ՊԵԿ նոր ղեկավարի պարտականությունները կդրվեն Վարդան Հարությունյանի վրա: Այսինքն` Հայաստանը կունենա նոր ՊԵԿ ղեկավար` ի դեմս Հարությունյանի: Վարդան Հարությունյանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահն է ու գլխավոր տնօրենը:
Ծնվել է 1975թ. հունվարի 1-ին:
Կրթություն Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում: Տնտեսագիտության թեկնածու է:
Աշխատանքային գործունեություն 1994–1999 թթ. Աբովյանի թթխմորի գործարանում հերթափոխի պետ, արտադրամասի պետի տեղակալ: 1999 թ. հուլիսից «Կոտայքգազ» ԳԳՄ Աբովյանի արտադրա-շահագործման ծառայության (ԱՇԾ) պետի տեղակալ: 2000 թ. «Կոտայքգազ» ԳԳՄ Աբովյանի արտադրա-շահագործման ծառայության պետ: 2000–2002 թթ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ տնօրեն: 2002–2009 թթ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երևանի ԳԳՄ տնօրեն: 2009 թ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ կոմերցիայի և արտաքին կապերի գծով: 2010–2011 թթ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2011 թ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն: 2014 թ. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի անդամ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության անդամ:
Պարգևներ ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով: