Օրվա հումորը.
«Երևանի Թաղման բյուրոն հայտարարություն է տարածել, որով կոչ է անում իր աշխատակիցներին ներկա գտնվել հոկտեմբերի 8-ին կայանալիք Հայաստան-Ռումինիա խաղին: «Թաղման բյուրոյի ղեկավարությունը հայտնում է, որ բյուրոյի բոլոր աշխատակիցները պետք է հոկտեմբերի 8-ին, ժամը 17:00-ին հավաքվեն Թոխմախի գերեզմանոցների գլխավոր մուտքի մոտ, որտեղից էլ կսկսվի երթը դեպի Հանրապետական մարզադաշտ: Աշխատակիցները պետք է կրեն սև գույնի հագուստ և իրենց հետ ունենան զույգ մեխակներ: Բոլոր նրանք, ովքեր ի վիճակի չեն ոտքով հասնել Հանրապետական, կարող են օգտվել անվճար կատաֆալկաներից»»,-այս մասին նշված է «Ֆուտբոլ ենք ուզում» ֆեյսբուքյան խմբում:
Հիշեցնենք, որ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը նախկինում եղել է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենը. այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Վարուժամ Սուքիասյանի որդին։