▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարգալույծ հռչակված Տեր Նիկողոսի հայտարարությունը

Արդեն տեղեկացրել ենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ են հռչակվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Վռամ աբեղա Ղազարյանը (Մեծ Բրիտանիայի հայոց թեմ) և Տ. Նիկողոս քահանա Հովհաննիսյանը (Արարատյան Հայրապետական թեմ):

Այս առիթով Տեր Նիկողոսը հանդես է եեկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության և խմբագրության: 

Իմ շատ սիրելի համայնք, իմ հավատացյալ քույրեր ու եղբայրներ, բոլորիդ շատ սիրում եմ և հարգում ի խորոց սրտի, Տերը օրհնի բոլորիդ, խոսքեր չեմ գտնում շնորհակալության...

Այսօր Գարեգին Բ կաթողիկոսի կողմից դադարեցվեց իմ քահանայական կարգը պաշտոնապես, բայց ես մնում եմ հոգևորական ըստ կարգի,քանի որ ստորագրությամբ չի տրվել ինձ այդ կարգը, իմ օծումը ճակատիս է ու ձեռքերիս մեջ, Տերը օրհնի ամենքիդ և ես իմ օրհնությունն եմ փոխանցում բոլոր նրանց` ում համար պսակի խորհուրդ եմ կատարել, ում մկրտել եմ, ում համար բժշկության աղոթք եմ կարդացել, Աստված օրհնի ամենքիդ, Շնորհակալ եմ բոլորից, որ իմ կողքին եք եղել, հարգել և ընդունել եք ինձ...

Իմ կարգն այսօր դադարեցվեց, բայց ես կամ ու մնում եմ հոգևորական... չեմ լքում Ձեզ իմ սիրել համայնք, իմ սիրելի Նուբարաշեն, իմ սիրելիներ, չեմ չարանում ու չեմ վիրավորում ոչ մեկին, ու ոչ թե նրա համար որ համաձայն եմ սրա հետ, այլ պարզապես, որ ես օծում ունեմ, Տերը կտեսնի ձեր դատաստանը,  վեհափառ տեր, դուք չունեք այն, ինչ ունեք, ձեզ չեմ էլ ուզում հիշել, գրածս իմ հավատացյալներին է վերաբերում, ինչ կա ձեր մասին` ասված է, նոր բան չեմ հորինի...կարծում եմ տեղ կհասնի, դուք 65 տարեկան եք, բայց դեռ ինքնահաստատվելու բարդույթով եք տառապում, ձեր կարծրատիպերը ձեզ խանգարում են... պաշտում եմ իմ եկեղեցին ու իմ եկեղեցու դարավոր անցյալը, բայց դուք դրա հետ կապ չունեք, վեհափառ, դուք իսկապես մեղկ եք, և դուք գիտեք այդ մասին, դուք էլ, ձեզ շրջապատող «հոգևոր դասն» էլ...

Շնորհակալ եմ իմ համայն հավատացյալ դասին...

Մնում եմ Ձեզ համար աղոթող...

Օրհնությամբ` Տեր Նիկողոս

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին