▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավանաբար լրագրողների վատ մթնոլորտը բերեց սրան... Խաղից առա՞ջ, թե՞ հետո է կասկածելի բան ծխել գլխավոր մարզիչը

«Այ քեզ բաան. ինչ չէինք լսել՝ լսեցինք. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն ասում է, թե լրագրողների մեջ տիրող վատ մթնոլորտը բերեց նրան, որ հավաքականում այսքան վնասվածքներ կան: Տեսնես սա խաղից առա՞ջ է ինչ-որ կասկածելի բան ծխել, թե 0-5 հաշվից հետո...»,-գրել է Համլետ Կիրակոսյանը ֆեյբուքյան իր էջում՝ անդրադառալով Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի  մեկնաբանությանը՝ սեփական հարկի տակ Ռումինիայի հավաքականի կրած 0-5 հաշվով պարտությունը:

«Եթե այս ծանր վիճակը չլիներ, ես հաստատ հրաժարական կտայի: Յուրա Մովսիսյանի հետ պայմանավորվածություն ունեի, պետք է հանդիպեի նրա հետ, բայց նա չեկավ: Թիմի կազմից բազմաթիվ խաղացողներ էին պակասում, վերջին պահին էլ հարձակվողը վնասվածք ստացավ: Նրանք ուժեղ էին, բայց խաղի սկիզբը մեզ համար շատ վատ դասավորվեց:

Ինչու՞ այսպես ստացվեց: Հավանաբար, այդ վատ մթնոլորտն էլ որ տիրում է ձեր (լրագրողների) մեջ, բերեց նրան, որ հավաքականում այսքան վնասվածքներ կան:

Ի՞նչպես պետք է այս խաղից հետո երեք օր անց խաղանք Լեհաստանի հավաքականի հետ: Կմտածենք, կտեսնենք...

Ես ամբողջ մեղքը վերցնում եմ ինձ վրա: Բայց այսպիսի վիճակում չեմ կարող թիմը թողնել: Ես այդքան տղամարդկություն ունեմ, որ չթողնեմ թիմը այսպիսի վիճակում:

Դանիայում նախընտրեցի խաղալ հինգ պաշտպանով: Այսօր, հաշվի առնելով, որ սեփական հարկի տակ ենք խաղում, որոշեցի չորս պաշտպանով խաղալ: Կրկնում եմ, պատասխանատավությունը վերցնում եմ ինձ վրա, սխալվեցի»,-մասնավորապես ասել է Վարուժան Սուքիասյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին