▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղցիները հայտնվեցին քաղաքական վերին էշելոնում. Հրանտ Վարդանյան

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման և մեկնաբանության: 

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում.

«Քաղաքականություն, քաղաքավարություն, քաղաքագիտություն, քաղաքակրթություն, քաղաքաբանություն և քաղաքացի բառերի արմատը քաղաք բառն է, երբ այս ամենով զբաղվում է գավառամիտն ու գեղցին ՝ միշտ էլ սպասեք արհավիրքներ:

Արդեն մեկ քսանամյակ է, ինչ մեր երկրում և պառլամենտում նստած են վերջիններս: Մոսկվան և նրա քաղաքական ինստիտուտները շատ լավ գիտեին հենց շարժման սկզբից ու շատ լավ հասկացել էին, որ Հայաստանում ոտքի է կանգնել քաղաքացին, դա էր պատճառը, որ գեղցիները հայտնվեցին քաղաքական վերին էշելոնում, Մոսկովյան добро-ն տրվեց նրանց:

Բոլշևիկյան երկրում ամենա սարսափելի, դավաճան, ծախուն ու դաժանը եղել է և մինչ օրս մնում է տգետ, գավառամիտն ու ֆանատ կոմունիստը, արդեն տարեց կոմսոմոլն ու աղվես չեկիստը, որոնցով ողողված է այսօրվա քաղաքական դաշտը Հայաստանում:

Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, սակայն համոզված եմ, որ ավտոբուսներով ընտրությունների տարվող, խեղճացված գյուղացին անգամ իր հողի տերը չի, նրա գլխին կանգնած է զոմբիացված համագյուղացին, բայց արդեն դարձած գեղցի, ով ապրում է քաղաքում բայց ոչ գյուղացի է, ոչ էլ դառնում է քաղաքացի, որի համար մեկ է իր համագյուղացիների ճակատագիրը, կարևորը, որ ինքը սիստեմի մեջ է և կատարում է հրաման կենտրոնից:

Քաղաքներում կիսագողականն է կատարում նույն դերը, փողոցից փողոց սուտի «ավտարիտետների» միջոցով: Այսպիսով ՝ զոմբիացված գեղցիներով, նեոբոլշևիկներով, գավառամիտներով ու կիսագողականներով՝ մեր երկրում ոչինչ չես փոխի: Բան փոխելու ուժը քաղաքացու մեջ է, մասնագետների ու երազողների ովքեր ցավոք սրտի բացակայում են, իսկ եղածն էլ հոգնած է ու բզկտված: (ԳԵՂՑԻ) մարդ՝ ով լքել է հարազատ գյուղը, գալով քաղաք չի ընդունում քաղաքի օրենքը, նիստ ու կացը, անգամ ատելությամբ է լցվում քաղաքի նկատմամբ, միշտ քշելով իր հետ բերած գոմի էշը:

Այս է պատճառը, որ մենք ունենք այլասերված քաղաքական դաշտ, քայքայված տնտեսություն, անողնաշար մտավորականություն, մեծն գեղցի Ռ. Քոչարյանի կողմից այլանդակված քաղաք, բարբարոսաբար քայքայվող բնություն, երկիրը լքող մարդիկ և այլն: Հայաստանի փրկության միակ գործոնը հակառակ Մոսկվային՝ կարող է դառնալ աշխարհի բոլոր կողմերից քաղաքացու վերադարձը հայրենիք, սփյուռքի ինտեգրումը երկրի բոլոր գործերում: Այս նույն բանը արեց Մյասնիկյանը ՝ ափսոս, որ սրիկա բոլշևիկների օրոք եղավ այն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին