▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օդանավին ստիպել են Կիև վերադառնալ հայ ուղևորի պատճառով` սպառնալով, որ կործանիչներ օդ կբարձրացնեն

«Բելավիա» ավիաընկերության «Բոյինգ 737-800» օդանավը, որը կատարում էր Կիեւ- Մինսկ В2−840 չվերթը,  2016-ի հոկտեմբերի 21-ին ստիպված է եղել վերադառնալ թռիչքի օդանավակայան։ Օդանավում 136 ուղեւոր է եղել ու անձնակազմի 6 անդամ: Այս մասին հայտնում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ գորշակալությունը:

«Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կմ հեռավորության վրա օդանավի հրամանատարը  օդային երթեւեկության վարչության դիսսպետչերից կարգադրություն է ստացել անհապաղ վերադառնալ թռիչքի օդանավակայան, սակայն որևէ պատճառ դիսպետչերը չի նշել: Նա զգուշացրել է օդանավի հրամանատարին, որ կարգադրությունը չկատարելու դեպքում օդ են բարձրացվելու կործանիչներ։ Օդանավի հրամանատարը կատարել է ստացած կարգադրությունը»,- հայտնում է «Բելավիա» ընկերության մամուլի ծառայությունը։

Օդանավից Ուկրաինայի իրավապահները իջեցրել են մի ուղևորի, ով հանդիսանում էր ՀՀ քաղաքացի, որից հետո օդանավը 16։37-ին նորից թռել է Մինսկ ու բարեհաջող վայրէջք կատարել «Մինսկ» ազգային օդանավակայանում։ Ուկրաինայի հատուկ ծառայությունները նրան հետախուզման մեջ գտնվող հանցագործի տեղ են դրել։ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները նրանից ներողություն են խնդրել և թույլ տվել մեկնել Մինսկ։

«Сегодня.ua» պարբերականը հայտնում է , որ օդանավից իջեցված տղամարդու ազգանունը Մարտիրոսյան է։ «Մեզ հայտարարեցին, որ նա Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից է ու նրան կասկածում են հանցագործությունների մեջ»,- պատմել է ուղևորներից մեկը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին