▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձկնկուլի կինը հաստատում է ամուսնու սպանության լուրը. նոր մանրամասներ

 

Armtimes.com-ը գրում է. ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանի (Ձկնկուլ մականվամբ) կինը՝ Քրիստինեն, կայքի հետ զրույցում այսօր հաստատել է, որ Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացիներից մեկն իր ամուսինն է:

Նրա խոսքով՝ դեպքից ժամեր առաջ խոսել է ամուսնու հետ, սակայն իրադարձությունների նման ընթացք հեռախոսազրույցում չի նշմարվել: Քրիստինեն հրաժարվել է այլ մանրամասներ ներկայացնել:

Ավելի ուշ կայքին հայտնի էր դարձել, որ մյուս սպանվածը՝ Էդուարդ Նշանյանը (Մականունը Ճուտ), նույնպես որոշ ժամանակ աշխատել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերություններից մեկում, սակայն դեպքից ամիսներ առաջ ազատվել է աշխատանքից:

Էդուարդ Նշանյան ու Արմեն Իսրայելյանը մոտ երկու շաբաթ առաջ միասին մեկնել են ՌԴ: Դա եղել է այն բանից հետո, երբ Արմեն Իսրայելյանն ու Սամվել Ալեքսանյանն իրենց «հաշիվները պարզել էին»: Այս մասին Արմեն Իսրայելյանն էլ է իր հարցազրույցներից մեկում հայտարարել:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրը կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին