▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը` վարչապետի ու «մուտիլովշչիկների» մասին

 

168.am-ը գրում է.

«Մեր վարչապետին ճանաչում եմ, հարգում եմ, գնահատում եմ, և, ամենակարևորը՝ մի բան ասեմ, որ պարոն վարչապետն ինքը գիտի՝ ինչ է անում: Դուք անհոգ եղեք»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Գ. Ծառուկյանը նշեց, որ պատրաստ է անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել` երկրի, ժողովրդի բարեկեցության համար: Նրա խոսքով` քաղաքականություն են մտնում երևալու համար, իսկ ինքը դրա կարիքը չունի:

«Պարոն Ծառուկյանը, նորից եմ ասում, Հարվարդ չեմ ավարտել, ես զրոյից եմ կայացել, ձեռս պուլսի վրա է, ես զգում եմ ամեն ինչը: Ես անգիր արած բառեր չեմ ասում»,- ասաց նա:

Նա հիշեցրեց 2009թ. իր հարցազրույցը, որում ասել է, որ ճգնաժամի ժամանակ հարկեր չեն ավելացնում, պահանջներ չեն խստացնում, ընդհակառակը` թեթևացնում են, հնարավորություն են տալիս, որ մարդիկ կարողանան գոնե գոյատևել, ապրել, նաև ասել է, որ բանկային համակարգերը լոմբարդներ են, Հայաստանում ով դիմի բանկային համակարգին՝ սնանկանում է: Ծառուկյանի խոսքով` ինքը բոլոր ոլորտների համար գնահատականներ տվել է, ասել է՝ «ինչ պետք է անել մարդկանց շնչել տալու համար»:

Իր կառուցած առևտրի կենտրոնի հարցի շուրջ Գ. Ծառուկյանը վիճաբանության բռնվեց լրագրողներից մեկի հետ: Լրագրողը նշեց, որ այդ առևտրի կենտրոնում առևտրականները ևս տաղավարների կառուցման գործում մասնակցություն են ունեցել:

«Դու մուտիլովշչիկ ես, քո երեսից էսօր ժողովրդի 95%-ը վարկի տակ ա, հենց քո ուղարկողն ա արել: Բայց Ծառուկյանն էս ժողովրդի համար մտածող, ամեն օր կատարող ա»: Ծառուկյանն այնքան բորբոքվեց, որ լրագրողին անգամ «շպիոն» անվանեց: «Ես կառուցել եմ, իրենք ռեմոնտ են արել»,- լրագրողին հակադարձեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին