Երևանում այսօր երեկոյան լսվել է հզոր պայթյունի ձայն, որից հետո գոյացել է փոշու հսկայական ամպ, որը անհարմարություն պատճառել բնակչությանը։
Պարզվել է, որ պայթեցման աշխատանքներով ապամոնտաժել է Երևանի նախկին առաջին տպարանը։
Ավելի ուշ՝ ԱԻՆ-ը պաշտոնապես հաստատեց տեղեկությունը:
Սույն թվականի հոկտեմբերի 27-ին ժամը 16.00-17.00-ն ընկած ժամանակահատվածում «ՆորՏեղ Շին» ՍՊԸ կազմակերպությունը իրականացրել է պայթեցման միջոցով քանդման աշխատանքներ Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան):
Անվտանգության նկատառումներից ելնելով տեղում հերթապահություն է իրականացրել մեկ մարտական հաշվարկ: