▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե բռունցքով խփեի, ատամներն ու ողնաշարը կլցվեին տռուսիկի մեջ. «Պոնչո»-ն՝ իր մասնակցությամբ սկանդալային միջադեպի մասին  

«Նման օր իմ կյանքում չի եղել,նման բան չեմ հիշում»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց դերասան Վահագն Սիմոնյանը (Պոնչո)՝ անդրադառնալով ամիսներ առաջ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:

Վահագնի խոսքով` ինքը լավ չի հիշում, թե իրականում ինչ է եղել իր հետ օգոստոսի 24-ին, բայց հիշում է, որ օգոստոս ամսվա վերջին օրերին հիվանդության պատճառով անկողնային պառկած է եղել։ Վահագնը նաև նշեց, որ այդ ժամանակից ի վեր ունի բազմաթիվ առողջական գանգատներ։

Այն հարցին՝արդյո՞ք իրեն չի անհանգստացնում այն փաստը, որ ինքը, իր իսկ խոսքով, անհիմն Է ընկել նման պատմության մեջ, Վահագնը պատասխանեց, որ իր համար տհաճ է անիմաստ քաշքշուկները,բայց ելք չկա. «Ես անընդհատ աշխատանքի բնույթով երկրից դուրս եմ գալիս, բայց հիմա ստիպված եմ դուրս չգալ։ Տհաճ է այս վիճակը, պետք է ուղղակի մի քիչ սպասել ու վերջ: Տեսնենք՝ երբ այս ներկայացմանը վերջ կտան»։

Վահագնը զրույցի ընթացքում սրտնեղեց, քանի որ իր իսկ խոսքով` իր անունը չպետք է հոլովվի նմանատիպ պատմությունների մեջ. «Իմ նման մարդը չէր կարող այդ տեսակ պատմության մեջ ընկնել։ Ես այնպիսի շրջապատ ու հարգանք ունեմ, որ նման խայտառակ պատմությունն ինձ համար պարզապես ծիծաղելի է։ Ես չէի կարող հասարակական վայրում մարդկանց ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ տալ ոմն Ռուբենին։ Էդ ուղղակի իմ հագով չէ։ Էս ամեն ինչն ինձ ու իմ տեսակին համապատասխան չէ»:

Վահագնը անդրադարձավ նաև այն տեղեկությանը, ըստ որի` ինքն էլեկտրաշոկ է օգտագործել, հարվածներ հասցրել ու վնասել Ռուբենին. «Նման բան չկա, ես չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Նա ուղղակի ծանոթ չէ իմ բռունցքի ուժին։ Եթե ես մի անգամ բռունցքով խփեի նրան, ատամներն ու ողնաշարը կլցվեր տռուսիկի մեջ։ Եթե ես խփեի, ինքը ողջ չէր մնա։ Լեգենդներ են հյուսում` իբրև սեռական բնույթի վնասվածքներ եմ հասցրել նրա կրծքավանդակին։ Ինչ ասեմ, ծիծաղս է գալիս»։

Խոսելով ներկաների կարծիքների մասին` Վահագնը նշեց. «Տարօրինակ ստեր են հնչում։ Ներկաների խոսքերից ոչ մեկը մյուսին չի համապատասխանում, ամեն մեկը մի բան է պատմում, որից բացարձակ տեղյակ չեմ։ Չգիտեմ, թե ոնց ինձ հանդիպեցին էդ տեսակ զրպարտիչներ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, ըստ որի` դերասան Վահագն Սիմոնյանին մեղադրանք էր առաջադրվել , քանի որ վերջինս ամիսներ առաջ վիճաբանել է Ռուբեն Գալստյանի հետ։ Նշվում էր, որ Վահագնը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Ռ. Գալստյանի հասցեին, էլեկտրահարող սարքով էլեկտրահարել է, գետնից քար վերցնելով հարվածել նրա գլխին՝ վերջինիս կրծքավանդակի շրջանի քերծվածքների ձևով պատճաոել առողջության թեթև հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Ինչից հետո ոստիկանները տեղափոխել են ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին և միայն երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատ արձակել:

Հեղինակ` Ա. Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին