▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրիգոր Մելիքսեթյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Հայաստանի բարձրագույն խմբի 25-րդ առաջնության 13-րդ տուրում «Գանձասար-Կապանը» հյուրընկալվելով «Փյունիկին» գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց։ «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը հերթական անգամ աչքի ընկավ հուսալի խաղով, որն էլ պատճառ հանդիսացավ հանդիպմանը ներկա Հայաստանի ազգային հավաքականի մարզիչների համար՝ նրան ազգային թիմ հրավիրելու համար։ Հաջողություններ ենք մաղթում «Գիգսին» Հայաստանի հավաքականում։
Հիշեցնենք, որ Գրիգոր Մելիքսեթյանը նախկինում էլ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, որի կազմում անցկացրել է ընկերական մեկ հանդիպում։

Տեղեկությունն ու լուսանկարը՝  «Գանձասար-Կապանի»  ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին