Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Գևորգ Ալթունյանը շուտով կտեղափոխվի այլ աշխատանքի:
Asekose.am-ին հայտնի դարձավ, որ նրան կփոխարինի Հարություն Հարությունյանը, ով 2004-ից 2010 թվականներին եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծառայության տնօրենը։
Դրանից հետո Հարություն Հարությունյանը եղել է «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր, իսկ 2011-ի մայիսի 12-ին, ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ՝ վեց տարի ժամկետով:
Ըստ ասեկոսեների, Հ1-ում փոփոխությունները չեն սահմանափվելու միայն «լրատվական բլոկով», այլ հասնելու են նաև հեռուստաընկերության և Հանրային Հեռուստառադիոընկերության Խորհրդի ղեկավար կազմին: