▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Ուրֆանյանի մայրը` ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին նվիրված վավերագրական ֆիլմում

Սոնա Տոնականյանի «Բանակի մայրը» վավերագրական ֆիլմը նվիրված է ապրիլյան պատերազմում զոհված մեր հերոս տղաներին: Ֆիլմում նկարահանվել է կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը, ով առաջին անգամ է այցելում որդու տուն դարձած Արցախ աշխարհ, իսկ նրա ճանապարհի վերջնակետը այն խրամատն է դառնում, որը պաշտպանելիս զոհվել է որդին: 

Հիշեցնենք, որ կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի էր բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել էր մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին