▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը գյուղապետի բողոքներին ի պատասխան փղի մասին անեկդոտ պատմեց

Տեսանյութում`Նավուրի գյուղապետ Արամ Նիգոյանը խնդրում է Կառավարությանը վերանորոգել անբարեկարգ ճանապարհն ու օգնել գյուղացուն՝ իրացնել ապրանքը։

Գյուղապետի դժգոհությունը կարծես Կարեն Կարապետյանի սրտով չէր․ «Եթե դուք որպես համայնքապետ չգիտեք, ես ի՞նչ իմանամ Երեւանում նստած։ Էն փղի անեկդոտը գիտե՞ք, շատ ունիկալ անեկդոտ ա։ Մեկը փիղ ա ծախում 1 միլիոնով, առնողն ասում ա՝ ինչի՞ ես էդքան ասում, պատասխանում ա, թե անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն գիտի, տունը մաքրում ա, պիլիսոս ա անում, ժարիտ ա անում, էս ա անում, էն ա անում։ Առնում, պրծնում ա, մի որոշ ժամանակ հետ էս առնողը հանդիպում ա վաճառողին, ասում ա՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն չգիտի, պիլիսոս չի անում, ժարիտ չի անում, կարա՞ս գնորդ ճարես, ծախեմ պրծնեմ: Վաճառողն ասում ա՝ լսի, եղբայր դու այս տրամադրությամբ քո փիղը չես ծախելու։ Դուք ձեր տրամադրությամբ համայնքը չեք ծաղկացնելու, ասում եք՝ էս վատ ա, էն վատ ա»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին