▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանն իրականացրել է ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետի որդու երազանքը

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իրականացրել է Ապրիլյան քառoրյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի որդու` Հովիկի երազանքը: ովիկ Գրիգորյանի երազանքը Հենրիխ Մխիթարյանին տեսնելն էր:

Դա իրականացվել է «Նվիրենք նրանց հեքիաթ» խորագիրը կրող ծրագրի շրջանակում՝ «Գանձասար-Կապան» ակումբի ղեկավարության շնորհիվ:

Հովիկը իր ընտանիքի հետ ներկա է եղել Հայաստան – Չեռնոգորիա աշխարհի առաջնության ընտրական խաղին, որից հետո հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի հետ: Նա լուսանկարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի հետ և վերցրել նրա ինքնագիրը, փոխանցում է «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին