▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերմինե Նաղդալյանը լրատվական կայք է գնել և ՀՀԿ-ի դեմ է աշխատում. լուրը հասել է նախագահին

Politik.am-ի տեղեկություններով` ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինը գնել է haynews.am լրատվական կայքը, և այդ կայքի էջերում քննադատել Հանրապետական կուսակցության հայտնի դեմքերի: Կայքը բավական քննադատական հոդվածներ է հրապարակել կառավարության և մասնավորապես Կարեն Կարապետյանի գործունեության վերաբերյալ:

Հերմինե Նաղդալյանը կայքի միջոցով հրապարակել է կուսակցական ներքին խոհանոցին վերաբերվող հարցեր: Այս մասին կուսակցության գրասենյակի կուլիսներում խոսում են նրա գործընկերները: Այն ՀՀԿ–ականները, որոնց դեմ հիշյալ կայքում վարկաբեկող նյութեր են հրապարակվում, որոշել են մտնել ՀՀ նախագահի մոտ ու գանգատվել Նաղդալյանից:

Այս մասին իմանալով Նաղդալյանը հրահանգել է ամուսնուն հեռացնել բոլոր այն բացասսական հրապարակումները, որոնք վերաբերվում են ՀՀԿ-ականներին և կառավարությանը: Չնայած ջանասիրաբար հեռացվել են նյութերը այնուամենայնիվ լուրերը արդեն իսկ հասել են նախագահական նստավայր և Նաղդալյան այժմ չգիտե, թե ինչ է իրեն սպասվում: Իշխող ՀՀԿ-ում նման սայթաքումները չեն ներում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին