▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ամուսնացա ռուս աղջկա հետ, որ ռուսերեն սովորեմ, բայց չկարողացա. Արա Աբրահամյան

Այսօր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարցին,  թե ինչպես է վերաբերում ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի այն հայտարարությանը, որ ռուսաց լեզուն պետք է օրենսդրական կարգավորում ստանա նախկին ԽՍՀՄ երկրներում, ասաց, որ չգիտի՝ թե ով ինչ է հայտարարել, բայց դրական է գնահատում շատ լեզուների իմացությունը:

 Արա Աբրահամյանը խոստովանել է, որ ռուս աղջկա հետ ամուսնացել է ռուսերեն սովորելու նպատակով, բայց նրան այդպես էլ չի հաջողվել ռուսերեն սովորել. «Ես կերազեի ռուսերեն լավ իմանալ, բայց չկարողացա, ցավոք: Մարդիկ ուսուցիչ են վարձում, որ սովորեն, ես ամուսնացա ռուս աղջկա հետ, որ սովորեմ, բայց չկարողացա...»,- նշել է Արա Աբրահամյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին