▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Քարիմովի դստերը թունավորել են ու գաղտնի հուղարկավորել

Ուզբեկական լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում են երկրի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դստեր՝ Գյուլնարայի թունավորման ու հուղարկավորության մասին լուրերը: Այս մասին հայտնում է mk.ru-ն։

Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայության անանուն աղբյուրը տեղեկացրել է, որ 44-ամյա Քարիմովային թունավորել են ու նոյեմբերի 5-ին հուղարկավորել Տաշքենդի «Մինոր» գերեզմանատանը:Գերեզմանի տեղն իբրև հողին է հավասարեցվել։

ԱԱԾ-ի անանուն աղբյուրը պնդել է, որ ինքն անձամբ մասնակցել է թաղմանը եւ վճռել է հայտնել այդ մասին՝ վախենալով Քարիմովի մյուս երեխաների համար՝ որդու՝ Իսլամի եւ դստեր՝ Իմանի, որոնք գտնվում են Տաշքենդում՝ անօգնական վիճակում։

Twitter-ում ակտիվորեն գործում է «Ցույց տվեք Գյուլնարային» օգտահաշիվը, որտեղ պահանջում են Ուզբեկստանի իշխանություններից ցուցադրել նախկին նախագահի դստերը։

Գյուլնարա Քարիմովան հորից հետո Ուզբեկստանում ազդեցություն եւ իշխանություն ունեցող անձանցից մեկն էր, եւ դիտարկվում էր որպես հոր իրավահաջորդը՝ նախագահի պաշտոնում։ 2013-ին նա Եվրոպայում հայտնվել էր կոռուպցիոն մի քանի սկանդալների մեջ։ Շվեյցարիայում կալանքի էին վերցվել նրա հաշիվները, որոնց վրա կար շուրջ 8 մլն դոլար

Հիշեցնենք, որ Քարիմովի մահից հետո նրա ավագ դուստրը չի հայտնվել հանրության առաջ, իսկ հանրապետության նախագահի ապարատը չի պատասխանում Գյուլնարայի մասին հարցերին։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին