▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել․Կարեն Կարապետյանն ասել է, թե ինչքան ժամանակով է Մոսկվայից Հայաստան եկել

 

ՀՀԿ 16-րդ համագումարի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքվեցինք, թե ինչպե՞ս դարձավ ՀՀԿ-ական։ Հարցին ի պատասխան` վարչապետը հիշեցրեց իր բացատրած 7 կետերը.. Իսկ, թե ինչպե՞ս է բացատրում 7000 հոգու անդամագրվելը ՀՀԿ-ին հարցին անդրադառնալով` շտապեց շնորհակալություն հայտնել նոր ՀՀԿ-ականներին։ Մեր դիտարկմանը, թե ասում են ստիպել եք, որ անդամագրվեն, պատասխանեց.

«Ճշտեք, խնդրում եմ»։

Հարցին, թե երկար ժամանակո՞վ է Մոսկվայից Հայաստան եկել, Կարեն Կարապետյանը պատասխանեց․

«Եթե ձեր հարցի մեջ ենթատեքստ չկա, ապա ասեմ, այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել»։

Վարչապետից հետաքրքվեցինք նաև, թե վերջերս ովքեր են բանան ներկրել Հայաստան, Կարեն Կարապետյանը պատասխանեց.

«Ի՞նչ եք կարծում, ես յուրաքանչյուր ներկրողի անուն պետք է իմանա՞մ»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին