▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրային, բավակա’ն է շարունակես բեմադրությունդ, մենք ամեն ինչ գիտենք

 

 

 

 

 

 

 

Հանրային հեռուստաընկերությունը միշտ էլ հայտնի է եղել ժողովրդի միջոցներով, սակայն ոչ ժողովրդի  սրտով շոուներ պատրաստելով: Որպես կանոն տեսնում ենք էժան, ռաբիս շոուներ և հսկայական անիմաստ վատնած գումարներ: Սակայն այս անգամ խոսքն այդ մասին չէ: 

Հանրայինի համար փողերի վատման ամենասիրված կետն ուղղված է  «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին, ավելի ճիշտ ըստ մեր ունեցած տեղեկությունների` հերթական բեմադրությանը, որում ժյուրիի և ժողովրդական քվեարկության արդյունքում պետք է  ընտրվի 2017 թվականի  Հայաստանի եվրատեսիլյան ներկայացուցիչը: 

Գաղափարը, իհարկե, վատը չէ, բայց այ դրա իրականացումը, ինչպես միշտ, ստիպում է  մտահոգվել, որ մեզ` մեր իսկ տված գումարներով  ստիպում են հերթական անգամ խաբված զգալ:

Մեր աղբյուրի համաձայն`  «Դեպի Եվրատեսիլ» ոչ թե ժովովրդական  ընտրության արդյունք է լինելու, այլ ժողովրդական խաբկանքի  հետևանք: Ասում են, որ այն հատուկ բեմադրվել է  ռուսաստանաբնակ երգչուհի Արծվիկի համար, ով  հայ հեռուստադիտողին  հայտնի է  «Голос» նախագծից: 

Ամենևին չենք թերագնահատում  Արծվիկի  երաժշտական ունակությունները, պարզապես ներքին աղբյուրը պնդում է, որ այս ամենն ի սկզբանե բեմադրվել է նրա համար, իհարկե, շատերը կվիճեն` ասելով, որ  չէ որ Հանրայինը պարզապես կարող էր միանգամից ընտրություն կայացնել և հայտնել դրա մասին, սակայն  խուսափելու համար ավելորդ  խոսակցություններից և երգչուհու անհայտությունից, ավելի նախընտրելի կլինի նրա համար երկար ու բարդ ճանապարհ «ապահովելը»    միաժամանակ հեռուսադիտողներին ծանոթացնելով նրա  ունակություններին: Իսկ այս պատվին Արծվիկն արժանացել է, որովհետև ստացել է «վերևների» հավանությունը:

Ինչևէ, վերջաբանի փոխարեն մնում է ավելացնել` Հանրային, բավական է շարունակես բեմադրությունդ, մենք ամեն ինչ գիտենք:

Հեղինակ` Ատոմ Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին