Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն իր միկրոբլոգում գրել է, որ եթե Հենրիխ Մխիթարյանը գոլ խփեր և «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեր, ապա նա կսափրեր գլուխը: Ավելի ուշ նա այդ փաստը հաստատող լուսանկար է հրապարակել` գրելով. «Մարտիրոսյանն ասել է, Մարտիրոսյանն արել է»:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ Մխիթարյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել է «Տոտենհեմին»:
Հանդիպման 85-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը աջ եզրից գեղեցիկ անցում էր կատարում և Դենի Ռոուզը կոպիտ հնարք կիրառեց նրա նատմամբ:
Հայ ֆուտբոլիստն ընկնելիս ցավալի վնասվածք ստացավ, ինչից հետո նրան դաշտից դուրս բերեցին պատգարակով: