▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔԱՔ-ի կանոնադրությունը

Դերասան Սերգեյ Դանիելյանը նախաձեռնել է տարօրինակ շարժում և , առայժմ չհստակեցնելով դրա լուրջ կամ հումոր լինելն, անդամագրում է հայտարարել «Քաղաքացիական Ակտիվ Քայլ» կուսակցության համար: Համացանցում հայտնվել է նաև ՔԱՔ-ի կանոնդարությունը, որը ներկայացնում ենք ստորև.

«Քաղաքացիական Ակտիվ Քայլ» կուսակցության կանոնադրություն

Երևան

2016

Ամբողջական անուն: «Քաղաքացիական Ակտիվ Քայլ»

Կարճ անվանումը: ՔԱՔ.

  1. Ընդհանուր դրույթներ

1.1. ՔԱՔ կուսակցությունը մարդկանց կամավոր հիմունքներով հիմնված միավորում է: ՔԱՔ-ի նպատակն է՝ մասնակցել Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող բոլոր տեսակի ընտրություններին:

1.2. ՔԱՔ-ի գործունեությունը հիմնված է սահմանադրական նորմերի վրա և կարգավորվում է գործող օրենքներով:

1.3. ՔԱՔ-ի գործունեությունը հիմնված է կամավորական, հավասարության, օրինականության, ազնվության և պարկեշտության սկզբունքների վրա : Այլ բառերով ասած՝ նամուս-թասիբի վրա է հիմնված:

1.4. ՔԱՔ-ի գործնեությունը տարածվում է Հայաստանի ամբողջ տարածքով:

  1. ՔԱՔի նպատակները և մարտահրավերները

2.1. ՔԱՔ-ի հիմնական նպատակներն են:

  • Ստանալ ԱԺ մանդատ և օգնել հզոր, կայացած կուսակցություններին՝ զբաղվել բանակի և հասարակության թալանով: Օգտագործել պետական լծակները՝ պետական բյուջեն մսխելու համար:  Վերջապես ազնիվ, թափանցիկ քաղաքական դաշտ ստեղծել:

— ՔԱՔ կուսակցության հիմնադիրները՝ Սերգեյ Դանիելյանը և Արման Սուլեյմանյանը, շահ չհետապնդող անձինք են, որոնց նպատակը քաղաքական դաշտին գնահատական տալն է, ինչպես նաև քաղաքական դաշտի առողջացումն է:

2.2. ՔԱՔ-ի գլխավոր նպատակն է ավարտի հասցնել իխող կուսակցության քրտնաջան աշխատանքը և կառուցել հրաշք, բարգավաճ, առաջ ընթացող, ցնցող, ծովից ծով Հայաստան:

2.3  ՔԱՔ-ի նպատակն է՝ ամեն ինչ անել, որ քաղաքական էլիտան դառնա ՔԱՔ-ին հավասար: Հեռու պահել հասարակությանը բանակի, տնտեսական, բնապահպանական և այլ պրոբլեմներից, որ չներվայինանան: Օգնել իշխանությանը՝ վախի մթնոլորտ ստեղծել: Հանրապետության փլուզումից հետո օգնել իշխանությանը՝ անարգել հեռանալ արտասահման և վայելել երկրից դուրս բերած կապիտալը:

III. ՔԱՔի պարտականությունները

3.1. ՔԱՔ-ը պարտավոր է միշտ մնալ օրինականության դաշտում

— միևնույն ժամանակ կուսակցության անդամները օրենքի շրջանակներում անելու են այն, ինչ իրենց սիրտը ու միտքը կթելադրի:

— Պարտադիր, բայց ոչ պարտադրված համաձայնեցնել իշխանության հետ իր քայլերը: Ազատ արտահայտել իր դիրքորոշումը, որը միշտ կհամընկնի իշխանության դիրքորոշնան հետ :

—  օգտվել բոլոր արտոնություններից, որոնք նախատեսված են կուսակցության անդամների համար,:

— անցկացնել բոլոր կազմակերպչական հարցերը օնլայն  qaq-online.com կայքի միջոցով, քանի որ դեռ կուտակած գումարներ չունենք, որ վարձակալենք տարածքներ ու դահլիճներ:

Մաքսիմալ կերպով թափանցիկ ներկայացնել իր գործնեությունը կայքի միջոցով և համաձայնեցնել բոլոր հարցերի լուծումը այլ կուսակցություների հետ, իրենց համարելով ՔԱՔ-ի ընկեր, ՔԱՔ-ի բարեկամ, ՔԱՔ-ի կոլեգաներ:

  1. Անդամագրումը

4.1. Անդամագրումը կամավոր է և ինդիվիդուալ

4.2. ՔԱՔ-ի անդամ կարող է դառնալ ցանկացած անձ, ով 18 տարեկան է և անդամագրվել է qaq-online.com կայքի միջոցով: Սակայն հիմնական աշխատանքը տարվելու է 30 անց մարդկանց հետ: Երիտասարդները թող հեռու մնան ՔԱՔ-ից:

4.3. Օտար երկրներում ապրող մեր հայերենակիցները նույնպես կարող են լինել մեր անդամները: Նրանց գործնեությունը կազմակերպվելու է ՀՀ օրենքների համաձայն:

4.4. Կուսակցական դառնում են բոլորը, ովքեր կանդամագրվեն qaq-online.com կայքում և կտրամադրեն իրենց տվյալներն առցանց:

4.5. ՔԱՔ-ի անդամներին ոչ մի կուսակցական տոմս չի տրամադրվելու, քանի որ գաղափարախոսություն կրելն ավելի կարևոր է:

4.7 ՔԱՔ-ի ցանկացած անդամ կարող է դառնալ մեր դեսպանը ԱԺ-ում, որովհետև մյուս կուսակցությնները առանց ՔԱՔ-ի բան չեն կարող անել:

4.8 ՔԱՔ-ի անդամի հեռացումը կուսակցությունից կատարվում է հիմնադիրների որոշմամբ, եթե վերջինս դավաճանում է մեր սկզբունքները և կամ օգտագործում է մեզ իր սեփական շահի համար:

 

ՔԱՔի անդամը իրավունք ունի.

— ընտրել և ընտրվել

— ստանալ ցանկացած տեղեկատվություն մեր կայքի միջոցով մեր մասին և ընդհանրապես:

—  օգնել ում ուզում է և ինչպես ուզում է

— դիմել հիմնադիրներին, եթե ուզում է ընտրվել և անկապ գումար ստանալ պետբյուջեի հաշվին՝ դրա դիմաց ոչ մի բան չանելով:

— մասնակցել ՔԱՔ-ի  միջոցառումներին

— նամակով դիմել մեզ կուսակցության շարքերից հեռանալու դեպքում

4.8ՔԱՔի անդամը պարտավոր է

-տեղեկացնել հիմնադիրներին իր բուռն քաղաքական կյանքի մասին, եթե ինքը գործուղվի ԱԺ, որպես պատգամավոր:

— ՔԱՔ-ի անունը բարձր պահել:

4.9. ՔԱՔ-ի անդամ լինելը դադարեցվում է եթե.

— մարդը մահանում է,

Դուրս գալու մասին ՔԱՔ-ի անդամը պետք է տեղեկացնի մահվանալուց հետո:

  1. ՔԱՔի ղեկավար կազմը

5.1. ՔԱՔ-ի ղեկավար կազմը դերասան Սերգեյ Դանիելյանն է և լրագրող Արման Սուլեյմանյանը,

5.2. Ղեկավար կազմի մեջ ոչ ոք չի կարող լինել բացի վերոնշյալ երկու անձից, քանի որ իրենք միայն միմյանց են վստահում ու չեն հետապնդում քաղաքական նպատակներ:

5.3. Բոլոր ժողովները օնլայն են հրավիրվում: Արդյունքում հիմնադիրները նշանակում են այս կամ թեկնածուներին ամենուրեք: Որոշում են բոլոր ֆինանսական խնդիրները և տեղադրում են տեղեկատվությունը կայքում:

  1. Կանոնադրության փոփոխությունները

6.1. Սույն կանոնադրությունը ինչպես ցանկանանք այնպես էլ կփոխենք:

VII. Կուսակցության դրամական միջոցները

ՔԱՔ-ը միշտ կտեղադրի իր կայքում բոլոր դրամական հոսքերը,  ՇԱՆ ՏՂԱ ԼԻՆԵՄ կամ ՄՈՐՍ ԱՐԵՎ սյունի տակ: Մենք միշտ կներկայացնենք  բոլոր ծախսերը՝ հասարակությանը պատշաճ տեղյակ պահելոու համար:

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին