armtimes.com-ը գրում է. Ադրբեջանական haqqin.az կայքը գրում է, թե Բաքու մեկնած Վահե Ավետյանին, Սյուզան Ջաղինյանին և Վահան Մարտիրոսյանին կմիանա Արմեն Վիրաբյան անունով ոմն ակտիվիստ:
Ըստ կայքի` Վիրաբյանը հարցազրույց է տվել haqqin.az-ին, որում հայտնել է, թե 2013 թվականին եղել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձն ու իբր հանդիսացել է «Էլեկտրիկ Երևանի» ակտիվիստներից մեկը: Նա պնդել է, թե իշխանությունների հետապնդումների պատճառով ստիպված է եղել փախչել Գերմանիա:
Կայքը գրում է, թե Վիրաբյանը մտադիր է ստորագրել, այսպես կոչված, «Հայ-ադրբեջանական խաղաղության հարթակի» հռչակագիրը, որն իբրև հանդես է գալիս Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին:
Հավելենք, որ ավելի վաղ սույն փաստաթուղթը ստորագրել էին Վահե Ավետյանը, Սյուզան Ջաղինյանը և Վահան Մարտիրոսյանը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում