▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական կողմը երեք զոհ ունի. նոր մանրամասներ Տավուշում դիվերսիայի և մարտերի մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ Տավուշի ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել և մարտ է ընթանում. այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

lragir.am-ը գրում է. Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը քիչ առաջ մեր թղթակցին տեղեկացրել է, որ Չինարի գյուղից հյուսիս-արեւելյան ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն փորձի արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ՝ երկու զինվոր եւ մեկ սպա:

Ըստ նախնական տեղեկությունների, զինվորները լվացվելիս են եղել, երբ կատարվել է հարձակումը: Սպան շտապել է նրանց օգնության, սակայն զոհվել է հակառակորդի գնդակից: 

Մարտերի արդյունքում ադրբեջանական կողմի կորուստների մասին առայժմ տեղեկություններ չկան: Մեկ ադրբեջանցի դիվերսանտի դիակ հայկական կողմում է: 


Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին