▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադամը պետք է տուն վերադառնար Ամանորից առաջ...Ընկերներն այցելել են հերոսի շիրիմին

Ընկերներն առաջին նոր տարին նշել են առանց Ադամ Սահակյանի, որը զոհվել էր քառօրյա պատերազմի ժամանակ։  Նրանք այցելել են իրենց հերոս ընկերոջ շիրիմին: 

Ողջ հայությունն էր ցնցվել ապրիլյան պատերազմի մասին լուրերից՝ մեկը մեկին հաջորդած մահագույժ նորություններից, որոնցից մեկն էլ Ադամ Սահակյանի զոհվելու մասին էր։

Սերժանտ Ադամ Սահակյանը ծնվել էր  1996թ-ին և դպրոցն ավարտելուց հետո, լինելով Հայաստանի ճարտարապետաշինարարական համալսարանի դիզայնի ֆակուլտետի ուսանող, մեկնել էր բանակ։  

Ադամը պետք է տուն վերադառնար ապրիլյան մահաբեր դեպքերից  ութ ամիս անց՝ ամանորից առաջ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին