▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ հաղորդման դրվագը բեմադրված է եղել, նրանք սահմանին չեն եղել

Armlur.am-ը գրում է. Օրերս հանրությանը ներկայացվեց «Մարտիկ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի շրջանակում դերասան Վարդան Պետրոսյանը և էլի մի քանի արվեստագետներ այցելել էին հայկական զորամասերից մեկը: Սոցցանցերում բուռն քննարկման առիթ դարձավ Վարդան Պետրոսյանի` ադրբեջանական կողմի հետ «սահմանային երկխոսությունը»: Դերասանը հայտնվեց օգտատերերի թիրախում: Քննադատների մի մասը մտահոգություն հայտնեց, որ Վարդան Պետրոսյանը, հայտնվելով «դիրքերում», պարզապես վտանգել է իր և իրեն ուղեկցողների կյանքը. «Վարդանը պետք է հիշի, որ բեմում չէ, այլ դիրքերում: Ադրբեջանցիներին հայհոյելն էլ կարող է հետագայում դառը հետևանքներ ունենալ սահմանին կանգնած հայ զինվորների համար»,-մեկնաբանել էին օգտատերերը` փորձելով հասկանալ, թե որն էր դերասանի` տվյալ տարածք ներկայանալու և նման քայլի դիմելու իմաստը:

Կայքը թեմայի շուրջ զրուցեց «Մարտիկ»-ի հեղինակ և ծրագրի ղեկավար Սեյրան Շահսուվարյանի հետ: 

«Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ դրվագը ամբողջությամբ բեմադրված էր: Նախ` որտե՞ղ կարող եք տեսնել նման հսկայական բացվածքով դիտակետ. նման դիտակետ չի կարող լինել: Դա փոքրիկ խուց էր, որը հավանաբար, կառուցվել է ոչ ռազմական նպատակով: Վարդանը եւ նրա ուղեկիցները դիրքերում չէին: Ի դեպ, ասեմ, որ հաղորդումը Ղարաբաղում չի նկարվել, կոնկրետ վայրը չեմ ասի: Այն, ինչ տեսաք, ընդամենը ամանորյա կատակ էր (ռեալ էր մնացած մասը` արդեն զորամասի ներսում), մեր ստեղծագործական խմբով որոշեցինք այս անգամ նման լուծում տալ հաղորդմանը»,-մեկնաբանեց պարոն Շահսուվարյանը: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին