▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես զարմացա, որ այդ մարդու շուրթերից կարող է նման խոսք հնչել. «Հաց բերող»-ը Վիտալի Բալասանյանի մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանը «Հետքին» պատմել է անցյալ տարվա հուլիսի 26-ին ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա Ծռեր» խմբի անդամներին հաց հասցնելու, իր ձերբակալման, կալանավորման, բանտային օրերի մասին:

Արթուր Սարգսյանն ուշագրավ մանրամասն է պատմել նաև զենքը վայր դնելու վերաբերյալ բանակցություններից՝ մասնավորապես նշելով. «Պատկերացնու՞մ եք մարդ, որ ինքը հրամանատար է եղել և պատերազմի մասնակից է, այսպիսի հայտարարություն է անում, որ ով ուզում է դուրս գա, թող դուրս գա, իսկ ով որ չէ, թողեք թող մնա ներսում, իրենց հետ մենք առանձին հաշվեհարդար կտեսնենք: Ես զարմացա, որ այդ մարդու` Վիտալի Բալասանյանի շուրթերից կարող է նման ինֆորմացիա հնչել, որովհետև կա այսպիսի մի շատ լավ օրենք, որ եթե դու այդ խմբով մտել ես, այդ խմբով էլ պետք է դուրս գաս: Համոզված եմ, որ եթե գեթ մեկ հոգի այնտեղ որոշեր, որ դուրս չեն գալիս, հավատացնում եմ, որ ոչ մեկը դուրս չէր գա, որովհետև հենց այդպիսի իրավիճակ եղավ, երբ առաջին իսկ ելույթից հետո, երբ խումբն ասաց, որ չենք ուզում դուրս գալ, տղաները սկսեցին զենքերը վերցնել ձեռքները և իրենց նախկին դիրքերը դիրքավորվել, բացի այսպես ասած`հրամանատարությունից, որը չէր ուզում այդ արյունահեղությունը: Կան բաներ, որոնք գիտեմ, կան բաներ, որոնք չգիտեմ, սակայն գործի առումով չեմ կարող հիմա տարածել այն, ինչ որ տեսել եմ և այն, ինչ զգացել եմ: Երկրորդ անգամ, երբ Վարուժանը խնդրեց, որ կապ տան, Վիտալի Բալասանյանն ասաց, որ ես չեմ կարող դա անել, իհարկե, նա չէր կարող դա անել, մինչև վերևից որևիցե հրահանգ չլիներ, և ժամանակ պետք է լիներ, որ վերևները քաղաքական այդ որոշումը տեսնեին, արդյո՞ք երկրորդ զանգի հնարավորւթյուն պետք է լինի, թե ոչ: Ես հիշում եմ Վարուժանի այդ խոսակցությունը, որ համոզում էր խմբին,որ պետք է զենքերը վայր դնել: Միայն երկրոդ խոսակցությունից հետո, երբ Ժիրայր Սեֆիլյանը պնդեց, որ զենքերը պետք վայր դնել, որ ամեն ինչ պետք է լուծվի` առանց արյունահեղության, միայն այդ ժամանակ որոշվեց, որ բոլորը զենքերը վայր են դնում: Իրավիճակն այնպիսին էր, որ տղաներն ինքնակամ դուրս եկան և ոչ թե իրենց ստիպեցին: Ես սա ինչու եմ ասում, որովհետև այս կետը մեկնաբանվում է այնպես, որ եթե անձանց ստիպել ես, որ զինաթափվեն, ապա այդ նորմը չի կիրառվում: Դա չի համապատասխանում հավատացած եմ, որ եթե գեթ մեկն ասեր, որ դուրս չի գալիս, տղաները դուրս չէին գա»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին