▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ հայտնիներ, ովքեր «Կյանքի խոսք» աղանդավորական եկեղեցու անդամ են կամ հովիվ Արթուր Սիմոնյանի փառասեր «ոչխարները»

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Մեր հասարակությունը աղճատող մեծագույն վտանգներից մեկը աղանդներն են, որոնք ասես բնականոն, շատ սահուն ու գրեթե անարգել ներխուժեցին մեր մեջ ու իրենց սև գործը սկսեցին: Ու որպեսզի ավելի լայն մասսաների գրավեն, այդ աղանդավորական ոհմակները սկսեցին իրենց շարքերը համալրել այնպիսի անդամներով, որոնց ճանաչում ու սիրում է մեր հասարակությունը: Իսկ դրա դիմաց այդ նույն հայտնիները սկսեցին ֆինանսավորվել ու հովանավորվել այդ աղանդների կողմից:

Այս առումով հայ հայտնիների շրջանում ամենաթոփային ու պոպուլյար աղանդն, անշուշտ, «Կյանքի խոսքն» է, որի հովիվ Արթուր Սիմոնյանը մի քանի կոպեկի դիմաց գայթակղում է մեր կախյալ ու մշտապես ինչ-որ մեկի հաշվին գոյատևող մոլախոտ-աստղերին, փոխարենը՝ նրանց շնորհիվ պիառելով ու տարածելով իր աղանդը, այսինքն անելով մի աշխատանք, որի դիմաց ինքը միլիոններով է վարձատրվում: Ու ի՞նչ է դուրս գալիս. արևմուտքի էժան և անորակ մշակույթի շնորհիվ Արթուր Սիմոնյանը մեր երիտասարդությանը դարձնում է պարող, երգող, ծաղրող, ինքնասիրահարված ու հղփացած այնպիսի էակներ, որոնք հանուն փառքի ու փողի պատրաստ են ամեն ինչի վրայով անցնել: Նմաններին պետք է իզալացնել, այլ ոչ թե մեծարել ու նորանոր դերեր տալ, հարգելի՛ հեռուստաընկերություններ ու պրոդյուսերներ, որովհետև օգտագործելով ձեր եթերաժամանակը, նրանք «Կյանքի խոսքի» պրոպագանդա են տանում հենց ձեր երեխաների հետ՝ ընդ որում հենց ձեր փողերի հաշվին: Եվ ցավալին այն է, որ այդ աղանդի ցուցակներում տարեցտարի միայն ավելանում են նոր անուններ:

Հայ հայտնիներ, ովքեր «Կյանքի խոսք» աղանդավորական եկեղեցու անդամ են կամ՝ հովիվ Արթուր Սիմոնյանի փառասեր ոչխարները՝

Շուշան Երիցյան

Անի Զախարյան

Ստյոպա Սաֆարյան

Հովհաննես Ազոյան

Վլադիմիր Արզումանյան

Նուարդ Մինասյան

Գոռ Բարսեղյան

Վարսա

Հռագ

Շարունակելի՝

 

Արմինե Վարդևանյան

Asekose.am-ը պատրաստ է տվյալ խնդրի վերաբերյալ հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին