▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապանի բժշկական կենտրոնում լարված վիճակ է. բաց նամակ Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն Նախագահ,

Ձեզ ենք դիմում Կապանում ստեղծված իրավիճակի հետ կապված: Վահե Հակոբյանի մարզպետ նշանակելուց հետո հույսեր էինք փայփայում առավել հանգիստ հետագա աշխատանքները կազմակերպելու մասով: Սակայն, ցավոք սրտի, մարզպետի գործողությունները կրում են դեստրուկտիվ բնույթ:

Մարզպետը փորձում է իր անձնական ամբիցիաները իրականանցել օգտվելով իր պաշտոնից, հետապնդումներ է իրականացնում տարբեր անձանց նկատմամբ, ներառյալ Կապանի Բժշկական Կենտրոն ՓԲԸ տնօրինության և աշխատակիցների:

2016 թ. ավարտին և 2017 թ. սկզբին ցավոք մի շարք դեպքեր արձանագրվեցին, որոնցից մեկով հիմա ընթացքի մեջ է նախաքննությունը, իսկ մյուս երկուսով առերևույթ բացակայում է բուժ անձնակազմի մեղավորությունը: Մարզեպտարանի կողմից իրականացվել է ձևականքննություն (որի իրավասությունը ի դեպ Մարզպետը չունի), սակայն քննության արդյունքները որևէ կերպ չեն ներկայացվել համապատասխան անձանց, որևը բացատրություն տալու (դեռ պարզի չի ինչ հանգամանքների վերաբերյալ) հնարավորություն չի տրվել բժիշկներին, տնօրինեն, և դրանց հիման վրա տարբեր ասեկոսներ են տարածվում քաղաքում:

Այսպես, 2017 թ. հունվարի 13 մարզպետի և մարզպետարանի աշխատակիցների կողմից անձամբ մարզպետարան են հրավիրվել առնչվող անձինք և հարազատները, ում թյուր տեղեկատվություն է տրամադրվել բժշկական կենտրոնի կողմից կոպիտ և ակնհայտ սխալ բուժում իրականացնելու վերաբերյալ, և ուղղորդել են հիվանդանոց բժիշկներին և տնօրին աշխատանքից հեռացնելու պահանջով: Նշված լարվածությունը բուժ անձնակազմի համբերատար մոտեցման արդյունքում հնարավոր եղավ մեղմել և մարել, սակայն մարզպետարանի և անձամբ մարզպետի կողմից նշված անձանց կրկին հորդորներ են հետևել շարունակել պայքարը, քանի որ «Ղափանում բժիշկ չկա, բոլորը մսագործ են, գործից բան չեն հասկանում, հիմարների հավաքածու է» և նմանատիպ պնդումներով:

Ի դեպ, Կապանի Բժշկական կենտրոն ՓԲԸ-ում վերջին տարիներին պարբերաբար անց են կացվել մի շարք ստուգումներ, որոնցից վերջինը եղել է մարզպետի պահանջով նախորդ տարվա աշնանը, որոնց արդյունքում որևէ խախտում չի հայտնաբերվել: Չնայած դրան, ոլորտի մասնագետների պնդումներին, առողջապահության նախարարության հորդորներին, մարզպետը և մարզպետարանի մի շարք աշխատակիցներ միևնույնն է համոզված են, որ հիվանդանոցում տիրում է ոչ բարվոք վիճակ:

Ավելին, տարեսկզբին Կապանի պոլիկլինիկայի բուժ անձնակազմի հետ հանդիպման ժամանակ, երբ քննարկման շրջանակներում բարձրաց բժիշկներից մեկի՝ ազատագրական պատերազմին ակտիվ մասնակցությունը՝ խնդրանքով վարչական գործընթացներում ոչ էական թերացմանը առավել մեղմ վերաբերվելու հորդին, մարզպետը, ավելի քան 30 բժիշկների ներկայությամբ պնդեց, որ «հերիք է պատերազմի թեման բարձրացնեք, ի՞նք եք արել որ, ձեր տանը դուք ու Ղարաբաղցիները ապրել եք, ինչ պիտի անեիք որ, ոչ մի հերոսական բան չկա, հերոսները Երևանցիներն ու Լենինականցիներն են, որ եկել են Ձեր տունը պաշտպանել, թարգեք»:

Մեծարգո պարոն Նախագահ,

Խնդրում ենք Ձեր միջամտությունը, Սյունիքի մարզում բարոյահոգեբանական նորմալ վիճակ վերականգնելու գործում: Ստեղծված իրավիճակում կարծում ենք, որ լարվածությունը լուծելու տարբերակը Մարզպետի հրաժարականն է, և հեռացումը Սյունիքից: Սյունիքի և Ղարաբաղի հերոսները չեն կարող հաշտվել նման մոտեցման հետ:

 

Կապանի Բժշկական Կենտրոն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին