▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանի նշանակումից հետո Սամվել Կարապետյանը որոշել է ավելի մեծ միջոցներ ներդնել ՀՀ տնտեսությունում

Հայաստանում արդեն բիզնեսի համար դրական փոփոխություններ են նկատելի: Այս մասին ՌուսԱրմԻնֆոյի հետ զրույցում ասել է «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանն անցկացված հանդիպումից հետո:

««Տաշիր» ընկերությունը մշտապես ակտիվ բարեգործական և ներդրումային գործունեություն է ծավալում Հայաստանում, սակայն այժմ մենք պատրաստ ենք երկրի տնտեսության մեջ ավելի մեծ միջոցներ ներդնել»,-ասել է Սամվել Կարապետյանը՝ նշելով, որ իր որոշումը կապված է ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմամբ: Գործարարը նաև հավելել է, որ «Տաշիր» ընկերությունն առաջին հերթին ավելի մեծ միջոցներ է ներդնում Հայաստանի էներգետիկ ոլորտում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին