▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը կրկին սկսել է իր վայնասունը. լեհ լրագրողին սպառնում են սպանել` Արցախի մասին ֆիլմ նկարելու համար

Այն բանից հետո, երբ լեհ հայտնի լրագրող Տոմաշ Մացեյչուկը մտադրություն հայտնեց ֆիլմ նկարահանելու Արցախի մասին,  ադրբեջանիցների շրջանում կրկին վայնասուն սկսվեց:

Սոցիալական ցանցերից մեկի իր էջում Տոմաշը մասնավորապես գրել է․ «Ցանկանում էինք ֆիլմ նկարահանել Ղրիմի մասին, սակայն, հավանաբար, մեր առաջին համատեղ ռուս-լեհական նախագիծը կլինի քաղաքակրթությունների բախումը Հայաստանում, մի պատերազմի մասին, որում հայերը պաշտպանում են իրենց հողն ու քրիստոնեական աշխարհը մահմեդականներից: Եվրոպան պետք է սթափվի եւ եզրակացություններ անի. Հայոց ցեղասպանությունը պատահականություն չէր: Եւ Արցախի դեպքում ողբերգությունը կարող է կրկնվել մեր աչքի առաջ: Մենք պետք է հնարավորինս շուտ գիտակցենք այդ սպառնալիքը եւ համարժեք քայլեր ձեռնարկենք: Քաղաքակրթությունների պատերազմ է ընթանում. Արցախ, Կոսովո, Ռուսաստանի եւ Եվրոպայի մահմեդականացում: Կամ մենք պետք է գիտակցենք հիմա, կամ էլ՝ 50 տարի անց մեր թոռներին կստիպեն ապրել մահմեդականների պես»: 

Այս գրությունից հետո նրա հասցեին ադրբեջանցիների կողմից բազմաթիվ, այդ թվում սպանության սպառնալիքներ է ստացել: Այդ կապացկությամբ նա տեղադրել է լեհ Յան 3-րդ արքայի՝ թուրքերին ջախջախող պահը պատկերող քանդակի, Իվետա Մուկուրչյանի՝ Արցախի դրոշով և սպառնալիքներ պարունակող նամակների նկարներն ու գրել․

«Ստանում եմ սպառնալիքներ Ղարաբաղի վերաբերյալ իմ դիրքորոշման առնչությամբ։ Ինձ ցանկանում են վախեցնել այն բանի համար, որ հանդես եմ գալիս հայկական Արցախի, մահմեդականներից հայերի պաշտպանության օգտին, որոնք արդեն մի անգամ հայ ժողովրդի ցեղասպանություն են իրականացրել»:

Լրագրողը հայտնել է, որ շուտով նորից ելույթ է ունենալու ռուսական հեռուստատեսությամբ և խոստանում է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հարցը։ «Ինձ չեն հետաքրքրում վայրենիների սպառնալիքները։ Ես լեհ եմ, ես երբեք չեմ կանգնի Թուրքիայի և Ադրբեջանի կողքին՝ ընդդեմ Հայաստանի։ Լեհ թագավոր Յան III Սոբեսկին ցույց է տվել, թե ինչպես է հարկավոր խոսել Թուրանի հետ, և դա հարկավոր է պահպանել։ Թեման փակված է»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին