ԲՀԿ 9-րդ համագումարի ժամանակ ԲՀԿ նորընտիր նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում անդրադարձ կատարեց նավթ չունենալու և տնտեսական զարգացման հնարավորություններին, վերացող ՓՄՁ-ների խնդիրներին, վարկերի բեռին, կարմիր գծերին: Գագիկ Ծառուկյանը պատմեց, թե ինչպես է տաքսիստը «քշել իր վրա» ու արդարացել, թե ներվայնացած է տուգանքներից, կարմիր գծերից և այդօրինակ խնդիրներից:
«Ես ժողովրդի համար պարտք ունեմ տալու, պաշտոնի, գումարի համար չեմ ես»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ նորընտիր նախագահն ընտրողներին խորհուրդ տվեց առաջնորդվել ոչ թե գրված ծրագրերով, այլ կատարած գործով:
Հիշեցնեք, որ այսօր ԲՀԿ 9-րդ համագումարին միաձայն կուսակցության նախագահ ընտրվեց Գագիկ Ծառուկյանը: