Փետրվարի 25-ի ժամը 13։30-ի դրությամբ ադրբեջանական սոցցանցերում դեռևս շարունակում են գրել սահմանում լարվածության մասին։ Այդ երկրի ՊՆ-ն իր վերահսկողության գոտում գտնվող խմբերի միջոցով զգուշացնում է, որ «ավելորդ» տեղեկություններ չտարածեն, բայց մեկնաբանություններ կան, որ իրենք միայն միջդիրքային գոտում առնվազն 7-16 դիակ են թողել, այդ թվում՝ սպաներ։ Կան տեղեկություններ, որ կորուստները անհամեմատ ավելի շատ են։
Սոցցանցերում օգտատերերի մեկնաբանությունները երբեմն նույնիսկ տրամագծորեն տարբերվում են մինչ այս լարված իրավիճակներում հանդիպած մեկնաբանություններից։ Հիմնականում նկատվում է այսպիսի իրավիճակներին ուղեկցող տիպիկ հուսալքությունն, այդ թվում՝ սեփական լրատվամիջոցներից։
Նշվում է, որ պետական հեռուստաընկերությունները առհասարակ բան չեն հաղորդում։ Մեկնաբանողների հիմնական մասը նշում է, որ հատկապես լարված եղել է Մարտունի (Խոջավենդ) և Վարանդա-Հադրութ (Ֆիզուլի) ուղղություններով, որտեղ էլ Ադրբեջանը ունի մեծ թվով կորուստներ։
Կորուստների թվաքանակի վերաբերյալ դեռևս հստակ տեղեկություններ չկան։ Հանդիպած մեկնաբանություններից մեկում նշվում է, որ «7-ից էլ շատ ավելի շատ դիակ ունեն միայն Ֆիզուլու ուղղությամբ, որ թողել են միջդիրքային տարածությունում»։ Սակայն ընդհանուր կորուստների մասին դեռ տեղեկությունները հստակ չեն։
Ադրբեջանական խմբերը նաև փորձում են սուտ տեղեկություններ տարածել, իբր հայկական կողմի զոհերի մասին, բայց կցում են վրաց-ռուսական Օգոստոսյան պատերազմից նկարներ։
Աղբյուրը՝ razm.info