Արցախի ՊՆ ներկայացրել է նոր տեսանյութ՝ հակառակորդի դիվերսիոն խմբի ոչնչացումը Մարտունու ուղղությամբ:
Երկրորդ տեսանյութում ներկայացված է Մարտունու ուղղությամբ
ա/ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման և հայկական ուժերի կողմից դրանց վնասազերծման գործողությունը
բ/ հակառակորդի կրած կորուստները (5 դիակ): Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաևը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու ևս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր:
Հիշեցնենք, որ Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ավելի վաղ ներկայացրել էր գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի մասին վկայող մեկ այլ տեսագրություն: Առաջին տեսանյութում երևում է Ակնայի ուղղությամբ
ա/ հակառակորդի կողմից ականազերծման <<ՏՐՈՊԱ>> տիպի տեխնիկայի կիրառումը
բ/ հակառակորդի կողմից կիրառված նռնականետերի և խոշոր տրամաչափի այլ զինատեսակների պայթյունը
գ/ հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի նահանջը
Բացի տեսագրություններից Արցախի ՊՆ ներկայացրել է նաև հակառակորդի ճամբարում այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի հետևյալ ձայնագրությունը: Այս ամենը մեկ անգամ ևս փաստում է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից՝ արցախյան զինուժի հարձակման մասին տարածված տեղեկությունը ոչ այլ ինչ է, քան սեփական հերթական ձախողումը պարտակելու անհաջող փորձ,-հայտարարել է Արցախի ՊՆ-ն: