Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ ադրբեջանցի ուսուցիչը աշակերտների հետ հայերեն դաս է անցկացնում և ապրիլյան պատերազմի մասին ներկայացնում խեղաթյուրված տեղեկություններ:
Թերևս հենց այս աշակերտներն են, որ համացանցում, հայկական ազգանուններով պրոֆայլների միջոցով, հայերենով ադրբեջանական քարոզչություն են իրականացնում: Սկզբնական տեսանյութից որոշ հատված ներկայացնում ենք մոնտաժված՝ դրանցում հնչում էին հարևան երկրի քարոզչությանը բնորոշ ցնդաբանություններ:
Ի դեպ, այս տեսանյութի մասին, ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը հետևյալ գրառումնէ կատարել.
«Շատ շտապ չի, բայց նայել կարելի է : «Մեր բանակը արժանի հարված տվեց մեր հողերը զավթած հայ դաշնակներին »: )) Պրոպագանդան տապոռային է, առոգանությունը ոչ հայկական , բայց ուղղագրական սխալ չէին արել:Այ եթե բոլոր սփյուռքահայերը գոնե այս չափով տիրապետեին հայերենին լավ կլիներ: Չգիտեմ թե ադրբեջաներենի առումով ինչ վիճակ է մեր համապատասխան կրթական հաստատություններում, բայց վատ չէր լինի` եթե լավ լիներ»: