▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը չլսեց ռոստովցի հայ երկրպագուների կոչը՝ Че хпес ու խփեց իր հերթական գոլը

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ռոստով»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի գլխավոր հերոսն անկասկած մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանն է: Նա էլ դարձավ առաջին գոլի հեղինակը՝ 36-րդ րոպեին: 

Հանդիպմանը հետևող ռուս մեկնաբաններից մեկը նշել էր, որ քաղաքի  հայ համայնքը դիմել է «Ռոստովի» երկրպագուներին, որ խաղի ժամանակ հայերեն Մխիթարյանի անունը վանկարկեն:

Մյուս մեկնաբանն էլ կատակել է, որ տանտերերի գլխավոր մարզիչ Իվան Դանիելյանցի խոսքով՝ ռոստովցի հայ մեկնաբանները իրենց հայրենակիցին կոչ են անելու՝   "Че хпес!"-"Не забивай!":

Տեղեկացնենք, որ Հենրիխը երկրորդ խաղակեսում փոխարինվեց, իսկ խաղն ավարտվեց 1:1 հաշվով: 

Հիշեցնենք, որ Դոնի Ռոստովի հայերը օդանավակայանում «ցավդ տանեմ» արահայտություններով էին դիմավորել Հենրիխ Մխիթարյանին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին