▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ թե դայակն էր, այլ՝ կինը. նոր մանրամասներ՝ BBC-ի ուղիղ եթերում երեխաների պատճառով «խայտառակված» տղամարդու մասին

 

 

Օրեր առաջ համացանցում ամենաքննարկված տեսանյութերից մեկը դարձել էր փորձագետ Ռոբերտ Քելլիի և նրա ընտանիքի անդամների մասնակցությամբ միջադեպը: Հիշեցնենք, որ Ռոբերտը BBC-ին SKYPE-ով ուղիղ հեռարձակմամբ հարցազրույց էր տալիս, երբ անակնկալ կերպով ներս էին մտել նրա երեխաները և մի կին: Տեսանյութը միանգամից դարձել էր համացանցի հերթական հիթը, իսկ նրա հերոսներն արդեն նոր հարցազրույց են տվել BBC-ին:

Պարզվում է, որ իրականում երեխաների հետ ոչ թե նրանց դայակն էր, ինչպես սխալմամբ կարծել էին շատերը, այլ նրանց մայրը՝ Չոնա Կիմը: Զույգը խոստովանել է, որ մի փոքր տհաճ էր, երբ բոլորը կարծել էին, թե նա դայակն է: Կինը պատմել է, որ մինչ ամուսինը հարցազրույց էր տալիս, նա կողքի սենյակում այդ ամենը ձայնագրում էր և երբ տեսավ, որ երեխաները ներս մտան ամուսնու աշխատասենյակ, անակնկալի եկավ:

Զույգի խոսքով՝ այդ միջադեպից հետո առաջին միտքը, ինչ ունեցել են, որ BBC-ին իրենց հետ այլևս չի համագործակցի, սակայն փոխարենը եղել է նման մեծ արձագանք: Նրանք միանշանակ հերքել են տեսակետը, որ այդ ամենը բեմադրված էր: Ռոբերտն անդրադարձել է նաև այն փաստին, թե ինչու այդպես էլ ոտքի չի կագնել և երեխաներին չի փորձել դուրս հանել աշխատասենյակից. նա ժպիտով հերքել է վարկածը, որ ինքը պարզապես առանց տաբատի է եղել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին