Հաց Բերողի հիշատակին այսօր կազմակերպված բողոքի հերթական ակցիային մասնակցում էր նաև երգահան Ռուբեն Հախվերդյանը, ով հայտարարեց, որ ինքը 25 տարի մասնակցում է նման ցույցերի, բայց երկրում ոչինչ չի փոխվում:
«Մեր հանրապետությունում ոռն ու գլուխը փոխված ա, մի օրգանը մյուսի տեղն ա զբաղացնում»,-Ա1պլյուսի ուղիղ եթերում ասել է Ռուբեն Հախվերդյանը՝ զարմանք հայտնելով, որ կառավարությունը մերժել է Արթուր Սարգսյանի հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում:
Հիշեցնենք, որ Հաց Բերողի հոգեհանգիստը տեղի է ունենալու երեքշաբթի օրը և նա հուղարկավորվելու է Շահումյան գյուղում. այդպես ցանկացել են Արթուր Սարգսյանի հարազատները:
Ըստ Ռուբեն Հախվերդյանի, այդ տղայի/ Արթուր Սարգսյանի/ արձանը պետք է կանգնեցվի մեր հերոսների նման, քանի որ «նա, շատ լավ իմանալով, որ կարող է իրեն սպանեին, հաց տարավ նրանց/ Սասնա ծռերին/»:
« ...Իսկ ավելի կոպիտ ասած՝ ես պավլիկյան եմ, պավլիկյան շարժման կողմնակից եմ, նրանք պայքարեցին նույնիսկ Հռոմի դեմ և հաղթեցին, որովհետև էդ փթած եկեղեցին էն ժամանակ էլ ա փթած եղել, իր ակտիվությունը քաղաքական հարցում ցույց չի տվել...Սա էլ որերորդ դեպքն ա, երբ տեսնում ենք, մեր կաթողիկոսի, եկեղեցու պասիվությունը, մինդեռ, օրինակ, վրացի կաթողիկոսը միշտ շատ ատիվ ա, նույնիսկ դեռ մի բան էլ ավելին...»,-ասել է Ռուբեն Հախվերդյանը:
Ա.Գրիգորյան
Կարդացեք նաև՝ Արժի 1000 դոլար, մեր խմբով գնում,երգում ենք,մեր փողը վերցնում ենք, գալիս ենք տուն...