▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասմիկ Պապյանն ու Արսինե Խանջյանը միայնակ չթողեցին Հաց Բերողի սգավոր մորը

Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում տեղի է ունեցել Հաց Բերողի՝ Արթուր Սարգսյանի հոգահանգստի արարողությունը։ Վերջին հրաժեշտին մասնակցում էին մեծ թվով քաղաքացիներ, քաղաքական գործիչներ; Երթով այնտեղ էին ժամանել են նաև օրեր շարունակ Ազատության հրապարակում ցույցեր անցկացնող երիտասարդները:

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն ու կինոդերասանուհի Արսինե Խանջյանը նույնպես իրենց զորակցությունն էին հայտնում Արթուր Սարգսյանի մորը. նրանք երկար նստել էին տիկին Դոնարայի կողքը:

Նշենք, որ Հաց Բերողի հուղարկավորությունը տեղի կունենա  մարտի 22-ին, ժամը 14.00-ին՝ նույն սրահից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին