▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամիսը աշխատում եմ 15 րոպե, միշտ գումար ունեմ և վայելում եմ կյանքս. հայ երիտասարդը բացահայտում է իր հաջողության գաղտնիքը

Ընտրություններ, երկրի ղեկավարի փոփոխություն, ոչ այնքան լավ տնտեսական վիճակ… Այս ամենը, սակայն, որևէ կերպ չի ազդում 30-ամյա Հայկ Գասպարյանի եկամուտների և ֆինանսական անկախության վրա: 

«Այսօր բոլորը մտածում են, որ շուտով ընտրություններն են, թեկնածուներից ով է լավը կամ վատը, այդ ամենն ինձ բացարձակ հետաքրքիր չէ, քանի որ իմ եկամուտը կախված չէ ո՛չ երկրի ղեկավարից, ո՛չ ինչ-որ մեկից,  ո՛չ մեր երկրի տնտեսական վիճակից»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց Հայկը:

Վերջինս մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց, թե ինչպես է կարողանում ամսական ընդամենը 15 րոպե աշխատելով` ֆինանսական անկախություն ձեռք բերել:

«Այսօր Հայաստանում շատ են տարածվում «Forex Club» շուկայի վերաբերյալ տեղեկություններ, ու խնդիրն այն է, որ մարդիկ, գրագետ չլինելով այդ ոլորտում, խաբվում են և կորցում գումարներ, որոնք անհասկանալի պայմաններով տրամադրում են ինչ-որ կազմակերպությունների: Մեր կազմակերպությունում մենք մարդկանց բացատրում ենք, թե ինչպես պետք է գումարը շրջանառության մեջ դնել, ինչի համար է պետք դա, ինչպես մտածել վաղվա օրվա մասին»,- մեզ հետ զրույցի ընթացքում մանրամասնեց Հայկը:

Վերջինս հաճախ է հանդիպում այնպիսի դեպքերի, երբ այն կազմակերպությունները, որոնցում մարդիկ ներդրումներ են անում, փորձում են խաբել նրանց, որի հետևանքով մարդիկ մեծ գումարներ են կորցնում:

«Մարդիկ գումարները ներդնում են նաև բրոկեր կազմակերպությունների (Forex Club, Teletrade և այլն)  միջոցով, և ներդնում են ոչ թե ակտիվների մեջ, այլ` ակտիվների անվան տակ հանդես եկողների: Նրանց առաջարկվում են CFD պայմանագրեր, որոնք ոչ թե ակտիվի վերաբերյալ պայմանագրեր են , այլ` ակտիվի գնի, այսինքն` մեր հայերի լեզվով ասած` այն գրազ է, որ ինչ-որ մի բանի գինը կբարձրանա կամ կիջնի: Մինչդեռ իրական պայմանագրերը կարող են տրամադրել բանկը կամ Borsa-ն: Եթե դուք գործարք եք կատարում իրական շուկայում, գումարի փոխարեն դուք ստանում եք իրական ակտիվը, այսինքն` ձեր պայմանագրի հիմքում ընկած է իրական ակտիվը, այլ ոչ թե գրազ եք գալիս ինչ-որ բանի գնի վերաբերյալ: Բացի դրանից` մարդկանց խաբում են ասելով, որ մենք ձեզ կտանք «Кредитное плечо» ասվածը, այսինքն `եթե դուք ունեք X գումար, այն 100 անգամ կավելանա, ինչը նշանակում է, որ ձեր` գումար կորցնելու ռիսկերը մեծանում է 100 անգամ: Օրինակ` հեռախոսն արժե 100 դրամ, սակայն այն կարող է արժեզրկվել և դառնալ 50 դրամ, բայց չի կարող դառնալ 0 դրամ, քանի որ ունի հումք, աշխատանք, այիսնքն` եթե որևէ մեկը 1000 դրամով գնել է 10 հատ հեռախոս, վատագույն տարբերակով անգամ չի կարող կորցնել իր 1000 դրամը, բայց այդ կազմակերպությունները դառնում են պատճառ, որ եթե հեռախոսի գինն անգամ 1% տատանվում է, այդ անձը կարող է կորցնել ամբողջը, քանի որ 100 անգամ գումար կորցնելու ռիսկն արդեն մեծացել է:բՕրերի կամ րոպեների ընթացքում մարդիկ մեծ գումարներ են կորցնում, և դա դառնում է պատճառ, որ սկսում են թերահավատորեն մոտենալ այդ ոլորտին, բայց այս դեպքում մեղավորը կրթության պակասն է, մարդիկ պետք է համապատասխան գիտելիքներ ստանան մինչև ինչ-որ գործում գումար ներդնելը»,- Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում մանրամասնեց Հայկը:

Ներդրումային այս բիզնեսով կարող է զբաղվել ցանկացած մարդ, ով գոնե որոշակի գիտելիքներ ունի այդ ոլորտում:  Հայկ Գասպարյանը իր անհատական դասընթացների ժամանակ մարդկանց սովորեցնում է, թե ինչպես կարելի է սեփական գումարը ճիշտ շրջանառության մեջ դնելով` ամեն ամիս այն ավելացնել:

«Մեր կազմակերպությունը «Ֆինանսական գրագիտություն» թեմայով անվճար դասընթացներ էր անցկացնում: Մեզ մոտ սովորողների թիվը ամեն ուրբաթ կազմել է 50-ից 80 հոգի: Ուսման արժեքը 1500$ է: Ի դեպ, դասընթացի ընթացքում ես իմ անձնական հաշիվն եմ բացել և այն կառավարելով` փորձում եմ բացատրել, թե ինչպես եմ աշխատում: Մարդը վատագույն դեպքում ամիսը կարող է առանց որևէ աշխատանք անելու ստանալ մոտ 3%, որը մոտ 15.000 դրամ է, սակայն սա վատագույն դեպքում, իսկ եթե հաշվենք 10%-ով, որը միջին չափն է, ապա կստացվի 75.000 դրամ, որը մեր երկրում հավասար է միջին աշխատավարձին: Մեր կազմակերպությունը անգլիական կազմակերպության մասնաճյուղն է Երևանում: Այն գործում է 2016 թվականից, ես հիմնել եմ Arminvest.info- ն,  որն ավելի շատ ռուսական բանկերի, ռուսական շուկայի միջոցով եկամուտ ստանալու մասին է: Մենք երաշխավորում ենք մարդկանց, որ նրանք 3 ամսվա ընթացքում եկամուտ կստանան` սկսելով 0-ից, ավելին` մենք պարտավորվում ենք, որ եթե մարդը ֆինանսական կորուստ կրի, մենք կփոխհատուցենք ողջ գումարը: Անցած ամբողջ տարին դասընթացներն անցկացնում էինք անվճար, քանի որ ցանկանում էինք ճանաչում ձեռք բերել, և այնպես ստացվեց, որ մեզ հետ սկսեցին աշխատել ամենամեծ ու հայտնի կազմակերպությունները: Ես օգնում եմ մարդկանց գումար աշխատել` պայմանով, որ ստացված գումարի 30%-ն իմն է»,- մանրամասնեց Հայկը:

Վերջինս պարզաբանեց, որ անգամ որևէ երկրի ծայրահեղ ծանր վիճակում նման գործը տուժել չի կարող, հետևաբար` մարդը չի կարող ֆինանսական կորւստներ ունենալ:

«Օրինակ` եթե պատերազմ է սկսվում, երկրի տնտեսությունը թուլանում է, հետևաբար` այդ երկրի դրամական արժեքը նվազում է, այսինքն` զուտ այդքանը իմանալով` կարող ենք այնպիսի պայմանագիր կնքել, որ եթե նույնիսկ դրամական արժեքը նվազի, մենք փոխհատուցենք ապրանքով, այլ ոչ թե գումարով, այսինքն` ստացվում է, որ այս դեպքում մենք պարտավորվում ենք վերադարձնել ոչ թե գումարը, այլ ապրանքը»,- պարզաբանեց 

Հայկ Գասպարյանն արդեն վաղուց է զբաղվում այս բիզնեսով, ամեն ինչ սկսել է զրոյից և սեփական ջանքերով. «Ես արդեն 8 տարի է զբաղվում եմ այս ամենով: Անկեղծ լինեմ և ասեմ, որ հարուստ ընտանիքից չեմ, ծնողներս աշխատավարձով ապրող մարդիկ են, այս ամեն ինչը ստեղծել եմ ինքս իմ ուժերով: Ինձ չէր բավարարում ամսական 25.000 դրամ աշխատավարձը, որը ես ստանում էի Պոլիտեխնիկական համալսարանում, որտեղ գիտաշխատող էի: Ամիսը աշխատում եմ 15 րոպե, միշտ գումար ունեմ և վայելում եմ կյանքս»,- Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց Հայկ Գասպարյանը:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին