Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրն ապրիլի 5-ին Կրեմլում հանդես է գալու մենահամերգով: Վերջինս հյուրընկալել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Вечерний Ургант» հաղորդմանը, որտեղ պատասխանել է հաղորդավարի մի շարք հարցերին:
Խոսելով համերգի տոմսերի վաճառքից ստացված գումարների և Հայաստանի մասին՝ Շառլ Ազնավուրն ասել է:
«Հայաստանին օգնություն է պետք: Հայաստանը փոքր երկիր է՝ շրջապատված այլ երկրներով, որոնցից մի քանիսը թշնամիներ են, մի քանիսը՝ բարեկամներ: Կցանկանայի տեսնել միայն բարեկամների, բայց պետք է, որպեսզի նրանք ունենան այնպիսի մենթալիտետ, ինչպիսին մենք ունենք: Դա մենթալիտետի հարց է և ոչ նավթի կամ հողի: Ինձ միայն հետաքրքրում է, որ մարդը մարդ մնա»,- նշել է Ազնավուրը: