▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը չի կարող ասել, որ Լեռնային Ղարաբաղն իրենց տարածքն է. դա ծիծաղելի է. Վլադիմիր Սոլովյով

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարող ասել, որ Լեռնային Ղարաբաղը իրենց տարածքն է: Դա ծիծաղելի է, և այլ դիրքորոշում չի կարող լինել. այս մասին ռուսական «Вести»-ի եթերում ասել է ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, ով օրեր առաջ մեկնել էր Ադրբեջան և հանդիպել նախագահ Ալիևի հետ:

Սոլովյովը նշել է, որ Ալիևի հետ հանդիպման ժամանակ խոսք է գնացել Լեռնային Ղարաբաղի վիճելի 5 շրջանների, 2016թ. ապրիլյան պատերազմի մասին: Հաղորդավարի խոսքով` երբ իքնն իր դիրքորոշումն է հայտնել՝ կապված հակամարտության ռազմական լուծման անթույլատրելիության հետ, Ալիևն ասել է. «Ռազմական առումով ցանկացած խնդիր լուծելի է նույնիսկ Բաքվում: Մենք միայն ռուսական զենք չեն գնում, արդեն գնել ենք իսրայելական զենք 6 միլիարդ դոլարով: Ժամանակակից տեխնիկայի շնորհիվ բոլորը տեսնում են, թե ինչ է տեղի ունենում Ղարաբաղում»:

Սոլովյովի խոսքով՝ նա ասել է Ալիևին, որ ներկայիս ռուսական ղեկավարության օրոք Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ:

«Ալիևը որևէ քննադատություն չի հայտնել կապված իմ` Արցախ այցի հետ»,-նշել է Սոլովյովը` հավելելով, որ ինքը նախապես կազմակերպիչներին խնդրել է որևէ նվեր չպատրաստել իր համար: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին