▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրախորհրդարանի պատգամավորն ամուսնանում է հայուհու հետ. հարսանիքը կլինի Արցախում

Եվրախորհրդարանի սլովակ պատգամավոր Բորիս Զալան DennikN հրատարակչության հետ կիսվել է Հայաստան կատարած այցի մասին իր տպավորություններով: Հիշեցնենք, որ Զալան ` որպես դիտորդ, Հայսատանում մասնակցել է խորհրդարանական ընտրություններին: Այս մասին փոխանցում է haqqin.az-ը:

Հատկանշականն այն է, որ իր հարցազրույցի ժամանակ Բորիս Զալան հետաքրքիր տեղեկություն է հայտնել Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելի մասին:

«Ֆրանկ Էնգելը վճռականորեն էր տրամադրված ինձ համար հայկական խոհանոցը բացահայտելու գործում: Ես նաև պարզեցի, որ Ֆրանկը սիրահարված է ոչ միայն հայկական խոհանոցին: Պարզվում է, որ նրա ընտրյալը հայուհի է, և նա իր հարսանիքը կազմակերպելու է հենց Արցախում»:

Նշենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Ֆրանկ Էնգելի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ Արցախ այցելելու և որպես դիտորդ Արցախում անցկացված հանրաքվեին հետևելու համար: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին